Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

13 հուն 2017 15:45

Մեղուների աճի պակասը կապված է հիվանդությունների, քիմիկատների և ճառագայթումների հետ. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում մեղվաբույծների ազգային միության նախագահ Թելման Նազարյանը և Հայաստանի տեխնոլոգիական ակադեմիայի նախագահ Վանուշ Դավթյանը խոսեցին Հայաստանում մեղվաբուծության վիճակի, մեղուների կյանքի և գործունեության վրա ռադիոակտիվ ալիքների ազդեցության, ինչպես նաև մեղրի և մեղրամթերքի օգտակարություն մասին:
 
Թելման Նազարյանն ասաց, որ 25 տարիների ընթացքում մեղվաբուծության ոլորտում աճ չի արձանագրվել և անցած տարի այնքան էլ հաջող տարի չէր. 3,5 հազար տոննա մեղր է արտադրվել. «Ուշադրություն չի դարձվում ոլորտի վրա, պետության կողմից այդ ոլորտը բարձիթողի վիճակում է»,- ասաց նա: 
Թելման Նազարյանը նշեց նաև, որ աշխարհում գոյություն ունեցող 32 տեսակ մեղուներից 2 տեսակը գտնվում է Հայաստանում: Նրա խոսքով՝ տարեկան 35 տոկոսով պետք է ավելանա մեղուների աճը, սակայն միտում չի նկատվում:
 
Թելման Նազարյանը նշեց նաև որ մեղուների բժիշկ չունենք. «Ամեն ինչի բժիշկ ունենք՝ կարտոֆիլի, վարունգի, պոմիդորի, բայց մեղուների համար չունենք»։
 
Վանուշ Դավթյանն էլ մեղուների աճի պակասը կապում է հիվանդությունների, քիմիկատների ու ճառագայթումների հետ. «Երբ դաշտերը քիմիկատներով են հարստացվում, պետք է մեղվաբույծներին տեղյակ պահեն, որպեսզի մեղուներին բաց չթողնեն դաշտեր։ Ի դեպ, Եվրոպայում շատ խիստ չափանիշներ են սահմանված այս առումով, մեր մեղուներն այդ ստանդարտներին չեն համապատասխանում, քանի որ բուժումը ճիշտ դեղերով պետք է արվի, որպեսզի մեղրի վրա հետք չմնա»։ Նա ասաց նաև, որ դժվար հարցեր են ծառացած ոլորտի առաջ և միասնական աշխատանք է անհրաժեշտ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր