Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս, խմբակցությունից գուցե դուրս գամ, մանդատս վայր չդնեմ          Տեսանյութ.Սիրիայում հեղաշրջումը ծրագրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, Թեհրանն ունի դրա ապացույցները       Երևան քաղաքի Վանթյան փողոցում տուն է այրվել, հրդեհը բռնկվել է պահեստային տարածքում    

24 հուն 2017 13:03

«Թաքնված գանձ». Սևանա լիճը՝ Եվրոպայում ամենահիասքանչ և ամենամատչելի հանգստավայրերի ցանկում

«Թաքնված գանձ». Սևանա լիճը՝ Եվրոպայում ամենահիասքանչ և ամենամատչելի հանգստավայրերի ցանկումMastercard միջազգային վճարային համակարգը հրապարակել է Եվրոպայի ամենաքիչ հայտնի և, միևնույն ժամանակ, մատչելի ճանապարհորդական ուղղությունները, որոնցում ընդգրկվել է նաև Սևանա լիճը: Ինչպես գրում է Business Insider-ը, ցանկը մեծ օգնություն կլինի նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց ամառային հանգստի ժամանակ խուսափել մարդկանց մեծ կուտակումներից: 44 թոփ թաքնված գանձերի ցանկը կազմվել է՝ օգտագործելով տեղի ճանապարհորդական բլոգերների և զբոսաշրջային փորձագետների տեղեկությունները, ինչպես նաև Mastercard-ի տվյալները: Վայրերը դասակարգվել են՝ ըստ գեղեցկության, մարդաշատության, գնի, հարմարավետության և քարտի վճարման ընդունման հնարավորությունների: Կայքը գրում է, որ ցանկը ներկայացնում է բազմաթիվ վայրեր, որ կարելի է հայտնաբերել և ուղևորվել այնտեղ՝ առանց «բանկ թալանելու»՝ Պորտուգալիայի Ազորյան կղզիներից մինչև Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) Պերաստ ծովափնյա քաղաքը:
Business Insider-ը ներկայացրել է Mastercard-ի համաձայն Եվրոպայում ամենամատչելի թաքնված գանձերից 19-ը՝ 17-րդ տեղում ներկայացնելով Սևանա լիճը:
Հաշվի առնելով այն, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը, զարմանալի չէ, որ երկիրը վանքերի բացօթյա թանգարան ասես լինի, ասված է ցանկում: Mastercard-ը խորհուրդ է տալիս այցելել Սևանավանք, որից «հիանալի տեսարան է բացվում դեպի աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկը՝ գեղեցիկ Սևանա լիճը»: Ինչպես նշվում է MasterCard-ի ցանկում, չնայած իր գեղեցկությանը՝ Հայաստանում զբոսաշրջությունն այնքան էլ զարգացած չէ, և գները ցածր են մնում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր