Նոստրադամուսի գուշակությունը
Ֆրանսիացի մեծ պայծառատես Նոստրադամուսը բազմաթիվ մարգարեություններ է արել, որոնց իմաստը հասկանալի է դառնում միայն դրանց իրագործվելուց հետո: Այս մասին գրում է «Rambler.ru»-ն:
Անցած դարում հետազոտողները հայտնի պայծառատեսի կանխատեսումները վերածել են քառյակների: Հատկանշական է, որ այնտեղ մեծ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի վերաբերյալ գուշակությունները: Այսպիսով՝ ո՞ր մարգարեություններն են արդեն կատարվել և ի՞նչ է սպասում մեզ ապագայում:
Կյանքը այս արտասովոր մարգարեի եղել է բավականին հաջողված: Լինելով լայնախոհ, գիտական հետազոտությունների հեղինակ, Միշել Նաստրադամուսը հարգված է եղել հասարակության մեջ: Նա եղել է ընտանիքի պատկառելի հայր, սակայն պատմության մեջ իր անունը հիշատակվել է իր ապագայի գուշակությունների, քառյակների շնորհիվ:
Մարգարեն ապրելով 16-րդ դարում գուշակել է քիմիական և կենսաբանական զենքերի, միջուկային ռումբերի, սուզանավերի, տարեր մեքենաների և մեխանիզմների ստեղծումը:
Սակայն կան հակասություններ, որոնք իրականում կապված չեն Նաստրդամուսի անվան հետ: Ֆրանսիայում շատ մեկնաբաններ օգտագործելով նրա անունը հայտարարեցին, որ 2012 թվականին լինելու է աշխաչհի վերջը: Սակայն դա, բնականաբար, տեղի չունեցավ:
Միջնադարյան Եվրոպան գրեթե ոչինչ չգիտեր Ռուսաստանի մասին, և բնականաբար այդ երկրի մասին խորը ուսումնասիրությունը նաստրադամուսը չէր կարող կատարել, բայց, ինչպես պարզվում է՝ նա շատ բան գիտեր:
«Russia» բառը նա մեկ անգամ չի որ կիրառել է իր քառյակներում: Նա այդ երկիրը անվանում էր Սլավոնական, «Aquilon», վերջինս նշանակում է հյուսիսային քամի: Այդ հեռավոր և խորհրդավոր երկրում , որտեղ փչում էր այդ քամին, հռոմեացիները անվանել են «Aquilon»:
Զարմանալի է, որ միջնադարյան Եվրոպայում ապրող բնակիչը այդքան հնչեցնում և շոշափում էր իր քառյակներում Ռուսաստանի անունը: Ամենայն հավանականությամբ նա գուշակել է Ռուսաստանի դերը համաշխարհային քաղաքակն ասպարեզում:
Նաստրադամուսը խոսել է Իվան IV Սարսափելիի կյանքի, նրա բարդ բնավորության և միապետի կանանց և երեխաների ճակատագրի մասին: Աստղագետը կանխատեսել է Դմիտրի Իվանովիչի կամ Կեղծ Դմիտրիի ասպարեզ գալու, Նիկոն պատրիարքի եկեղեցական բարեփոխումների, Պետրոս առաջինի վերափոխման , Նիկոլայ երկրորդի դժախտ ճակատագրի մասին: Խորհրդային ժամանակաշրջանը ևս նշել է պայծառատեսը: Նա խոսել է Իոսիֆ Ստալինի անձի պաշտամունքի և երկրորդ համաշխարհային պատերազմում ռուսական կողմի հաղթանակի մասին:
Իսկ թե ինչ է սպասվում Ռուսաստանին ապագայում Նոստրադամուսը կարծում է, որ գալու է Ռուսաստանի «ոսկե դարը»: Տարբեր կանխատեսումներով կարծում են, որ դա կլինի 2025 թվականին, իսկ որոշներեն էլ կարծում են, որ այն հնարավոր է սկսվի 2035 թվականին:
Ըստ Նոստրադամուսի «Ոսկե դարից» հետո Ռուսաստանը կդառնա աշխարհի հոգևոր կենտրոնը, կառաջանա նոր կրոն որը ուրախություն կբերի մարդկանց, սակայն ամենի մեջ ամենաարժեքավորը կլինի աշխատանքը: Կհայտնաբերվի նոր էներգետիկ աղբյուրներ, բժշկությունը կզարգանա, կլուծվեն շատ այլ խնդիրներ: Եվ այս ամենը կկատարվի Ջրհոսի դարաշրջանի ժամանակ: Այս աստղային նշանը ավանդաբար կապված է Ռուսաստանի հետ: