Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

26 հուն 2017 15:45

Ադրբեջանը կշարունակի դիվերսիոն գործողությունները՝ միգուցե նաև Նախիջևանի կողմից. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում  քաղաքագետ-փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոման Մելիքյանը խոսեց  Արցախի խնդրի,  սահմանին սրվող վերջին իրադարձությունների ու հետագա զարգացումների մասին:
Ռոման Մելիքյանը նշեց, որ թերահավատորեն է վերաբերվում այն կարծիքին՝ ըստ որի, Ադրբեջանն այս պահին հնարավորություն չունի  լայնամասշտաբ պատերազմ սկսելու. «Լայնամասշտաբ պատերազմի հնարավորություն ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը: Այլ բան է այն ձեռնտու է այդ երկրներին, թե՝ ոչ: Բոլորս էլ կարող ենք պատկերացնել, թե նման լայնամասշտաբ պատերազմն ինչի կարող է հանգեցնել։  Այն աղետալի կլինի ոչ միայն Ադրբեջանի և հայկական կողմերի համար, այլև՝ ամբողջ տարածաշրջանի։ Ցավալի է, բայց պետք է ասել, որ առաջիկայում Ադրբեջանը կշարունակի դիվերսիոն գործողությունները: Միգուցե նաև Նախիջևանի կողմից: Այսինքն ցանկացած սցենար հնարավոր է: Գիտակցելով, թե լայնամասշտաբ պատերազմն ինչի կհանգեցնի, Ալիևը ապրիլյան պատերազմի որոշակի հաջողություններից օգտվելով՝ փորձում է հիբրիդային պատերազմի դրսևորումներով իր համար շահավետ քայլերի գնալ։»:
 
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի արձագանքին, երբ արդեն նշում են պատերազմական գորողություններ սկսողին՝ Ռոման Մելիքյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է չենթարկվել ու վիժեցնել  բանակցային գործընթացը. «Ադրբեջանին ձեռնտու չէ ստատուս-քվոն, և փորձում է բանակցային գործընթացը վիժեցնել: Ամբողջությամբ վիժեցնել իհարկե  հնարավոր չէ, քանի որ այն չի բխում գերտերությունների շահերից, հետևաբար, փորձում է ԵԱՀԿ-ի ֆորմատից տեղափոխել ՄԱԿ-ի ֆորմատ, քանի որ այնտեղ ավելի շատ համակիրներ ունի։ Ճիշտ է, շանսերն այդ առումով քիչ են, բայց եթե Ադրբեջանին հաջողվեց փակել ԵԱՀԿ-ի գրասենյակը Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում, նշանակում է այս կամ այն քայլերով Ադրբեջանին հաջողվում է մոտենալ իր որդեգրած քաղաքականությանը: Եթե դա էլ չհաջողվի, փորձելու է նոր դիվերսիոն քայլերով հողային տարածքներ ձեռք բերել ու դրանով ներքին լսարանի լարվածությունը թոթափել: Արտաքին մեդիայում շատ են լուրերը, թե Ալիևն առողջական լուրջ խնդիրներ ունի, որի հետևանքով էլ տարբեր փոփոխություններ է իրականացնում: Ադրբեջանում նկատվում են նաև ներքին սրումներ՝ հատկապես ընդդիմադիր ուժերի կողմից, հետևաբար, որքան էլ այնտեղ ավտորիտար համակարգ է տիրում, միևնույն ժամանակ, ժողովուրդը կենսադինամիկ շահերի ապահովման խնդիր ունի։ Դա գիտակցում է նաև ալիևյան ռեժիմը։ Հետևաբար, վատթարացող տնտեսությունը, ներքին խռովությունները նոր PR ակցիաներ կազմակերպելու առիթ պետք է ստեղծեն և սահմանում կատարվող իրավիճակն ամենաձեռնտու քայլն է, ինչին էլ գնում է Ալիևը»,- նկատեց քաղաքագետը:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր