Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

05 հուլ 2017 19:40

Տասը հարց, որ ինքներդ ձեզ արժե տալ

1. Ի՞նչ նոր բան եմ ես իմացել ու դրանից ի՞նչ եմ ներդրել կյանքում։
Հաջողության գաղտնիքը պարզ է. ամեն օր մեկ քայլ առաջ գնա։ Եվ մեկ տարի հետո կհասնես քո նպատակին կամ էլ 356 քայլով կմոտենաս դրան։ Իսկ նոր տեղեկություններն օգնում են ավելի արագ, հեշտ ու արդյունավետ առաջ շարժվել։

2. Ո՞րն է այս շաբաթվա ընթացքում իմ ամենամեծ ձեռքբերումը։
Երբ հետ եք նայում ու ֆիքսում ձեր ձեռքբերումները, դուք բարձրացնում եք ձեր ինքնագնահատականն ու վստահությունը։ Ավարտված գործերը ձեզ ավելի ուժեղ են դարձնում։ Իսկ եթե ձեռքբերումներ չեն եղել, ուրեմն ժամանակն է ինքներդ ձեզ հարցնեք՝ ինչո՞ւ։ Չէ՞ որ դուք կա՛մ զարգանում եք, կա՛մ հետեընթաց ապրում։

3. Որտե՞ղ եմ ես արգելակել, իզուր ժամանակ վատնել կամ անգործության մատնվել։
Բոլորն էլ անում են դա։ Նույնիսկ միլիոնատերները։ Բայց հաջողության հասնում են նրանք, ովքեր ժամանակին նկատում են դա ու դադարում են արգելակել։ Այդ հարցը կօգնի ժամանակին գործի անցնել։
 
4. Իմ հետաձգած գործերից ո՞րն է պետք անել հենց հաջորդ շաբաթ։
Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Որոշ գործեր կարող են սպասել, իսկ մյուսները կարող են մեծ կորուստների հանգեցնել, եթե չարվեն։ Նման գործեր կան գրեթե ամեն շաբաթ։

5. Ի՞նչ նպատակի եմ ես ուզում հասնել հաջորդ շաբաթ ու ի՞նչ է պետք դրա համար անել։
Դա թույլ կտա իրավիճակն ամբողջությամբ տեսնել ու առանձնացնել առաջնահերթությունները մոտակա գործողությունների համար։ Երբ կա նպատակ, ձեր գործողությունները շատ գիտակցված են դառնում։

6. Կա՞ ինչ-որ մեկը, ում ես կուզեի շնորհակալություն հայտնել։
Հաստատ որեւէ մեկն օգնել է ձեզ իր բարի խոսքով, խորհրդով կամ աջակցությամբ։ Արտահայտեք ձեր շնորհակալությունը. հնարավոր է՝ դա կլինի առաջին քայլը դեպի մեծ ու արդյունավետ համագործակցություն։

7. Ո՞րն է եղել այս շաբաթվա ամենաուժեղ տպավորությունը։
Մեր կյանքը բաղկացած է տպավորություններից ու հիշողություններից։ Եթե ուժեղ տպավորություններ չկան, ուրեմն շաբաթն իզուր է անցել, ասես այն առհասարակ չի էլ եղել ձեր կյանքում։ Չէ՞ որ առօրեական գործերը շատ արագ ջնջվում են հիշողությունից։ 
 
8. Ի՞նչն է ինձ խանգարում առաջ շարժվել ու ինչպե՞ս վերացնել այդ խոչընդոտները։
Վատ շրջապատ, վնասակար սովորություններ, բացասական փորձ, գիտելիքների բացակայություն, քրոնիկ հիվանդություններ. ո՞վ կամ ի՞նչ է ձեզ հետ պահում առաջընթացից՝ թույլ չտալով արդյունավետ օգտագործել ձեր ներուժը։

9. Որո՞նք են առաջիկա երեք տարիների համար իմ գլխավոր երեք նպատակները։
Ամեն շաբաթ երկարաժամկետ նպատակների վերլուծությունն օգնում է ստուգել ձեր առաջխաղացումը կամ հասկանալ, որ դուք առհասարակ չեք շարժվում կամ սխալ ուղղությամբ եք շարժվում։

10. Կա՞ մեկը, ում ես կարող եմ օգնել։
Մեկ ուրիշին օգնելը ծանոթություն սկսելու ու հարաբերություններ հարթելու լավագույն միջոցն է։ Ո՞վ գիտե, ապագայում այդ մարդն էլ ձեզ կարող է օգնել։
Եթե դուք ամեն շաբաթ անկեղծ պատասխանեք այս հարցերին, կսկսեք նոր հնարավորություններ ու հեռանկարներ տեսնել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր