ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

08 հուլ 2017 13:20

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում իշխանություններին Թուրքիային չվաճառել F-35 կործանիչներ

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում իշխանություններին Թուրքիային չվաճառել F-35 կործանիչներԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ առաջարկել են արգելափակել Թուրքիային ամերիկյան արտադրության զենքերի (ատրճանակներից մինչև կործանիչներ) վաճառքը, ինչը կապված է մայիսի 16-ին Վաշինգտոնում  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի կողմից խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակման միջադեպի հետ:
Ինչպես նշում է Asbarez-ը, նման առաջարկով հանդես է եկել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Դևիդ Սիսիլինը, որը նաև Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ է: Այս հարցում նրան աջակցություն են հայտնել մի շարք գործընկերներ:
Դեմոկրատ կոնգրեսականը ցանկանում է, որ ԱՄՆ իշխանությունները Թուրքիային չվաճառեն ամերիկյան Lockheed Martin ընկերության F-35 կործանիչները:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Դեյվ Թրոթը, Ֆրենք Փալոունը, Ադամ Շիֆը, Էլիոթ Էնգելն ու մի շարք այլ բարձրաստիճան կոնգրեսականներ կոչ էին արել Թուրքիայի նախագահի թիկնազորին չվաճառել 1.2 մլն դոլարի ամերիկյան կիսավտոմատ ատրճանակները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով ինը մարդ էր վիրավորվել, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց: Նրանցից առնվազն մեկը ծանր վիճակում է:
Սպիտակ տանն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ: Ինչպես Facebook-ի իր էջում գրել էր Հայ դատի ամերիկյան հանձնախումբը, քուրդ, եզդի և հայ ցուցարարների վրա հարձակված Էրդողանի աջակիցները, դեպքի վայրից տեղեկությունների համաձայն, պարզապես ցուցարարներ չէին, այլ հատուկ պատրաստություն անցած անձինք, որոնք եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությունից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր