ԱՄՆ-ի երկնքում հետախուզական օդապարիկ է նկատվել, հետո օդանավ է օդ բարձրացել, այդ թվում՝ 5-րդ սերնդի F-22 Raptor կործանիչներ. կարծում են, որ այն Չինաստանից է          Նախարարն անտեղյա՞կ է ՀՀ-ում գործող «դեղերի մաֆիայի» մասին լուրերից․ «Հրապարակ»       Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ. Ու մի ողջ հասարակություն սա լսում է՝ հորթի հնազանդությամբ սպասելով իր մորթվելուն    

10 հուլ 2017 17:37

Ինչ է վկայում շրթներկի գույնը կնոջ բնավորության մասին

 Ինչ է վկայում շրթներկի գույնը կնոջ բնավորության մասին
Կանայք պատահական չեն ընտրում շրթներկի գույնը։ Marketium.ru-ն գրում է, որ ընտրությունը վկայում է կնոջը բնորոշ առանձնահատկությունների մասին։
1. Վառ կարմիր։ Սա կրքի և ինքնավստահության գույնն է։ Այս կանայք չեն վախենում ցույց տալ, թե ով են իրականում և ինչի են պատրաստ՝ մարտահրավեր նետելով ամբողջ աշխարհին։ Բացի այդ՝ վառ կարմիր շրթներկը կարող է օգնել հաղթահարել ամաչկոտությունը։
2. Բաց մանուշակագույն։ Այս գույնը նույնացվում է «գորշ կարդինալների» հետ։ Հանգիստ, զգուշավոր, իդելական ստրատեգներ, ովքեր միշտ հասնում են իրենց նպատակին։ Նրանց մեթոդը համբերությունն է, որն իսկապես աշխատում է։
3. «Գունատ» կարմիր։ Գերադասում եք մնալ կադրի ետևում, բայց դրա պատճառը համեստությունն ու ամաչկոտությունն են։ Քանի դեռ ձեզ անտեսանելի եք համարում, նրանք, ովքեր կարողանում են կարդալ տողատակերը, առանց դժվարության տեսնում են կրակը, որ առկա է ձեր աչքերում։
4. Դեղձի գույն։ Բարությունն ու առատաձեռնությունը ձեր գլխավոր հատկություններն են։ Սիրում եք օգնել մարդկանց, կյանքում վառ կողմեր եք որոնում։ Մարդկանց գրավում է ձեր ժպիտը, արձագանքելու կարողությունն ու ուշադրությունը։
5. Վառ վարդագույն։ Սիրում եք հետազոտել աշխարհը. չէ՞ որ այն այդքան հետաքրքիր է։ Ձեր ուժեղ կողմերն են համարձակությունն ու վճռականությունը, մարդիկ գիտեն, որ ձեզ հետ ժամանակն առանց արկածների չի անցնի։
6. Մուգ կարմիր։ Ձեր նշանաբանն է՝ առանց շտապելու։ Ամեն ինչ ստեղծված է հաճույքի համար, հարկավոր է ընդամենը մեկնել ձեռքը, և կստանաք հասած ու համեղ պտուղը։ Ձեզ դուր է գալիս հրապուրել մարդկանց, հիացնել նրանց, եթե դա որոշակի ջանքեր է պահանջում։
7. Մարմնագույն։ Ձեզ դուր է գալիս ամեն հաճելի բան, ինչպիսին դուք եք՝ փոքր երեխաներ, շներ… Իհարկե, դուք գիտեք, որ աշխարհում բազմաթիվ բացասական երևույթներ կան, բայց գերադասում եք ուշադրություն չդարձնել դրանց՝ նրբություն ցուցաբերելով ու նկատելով ամեն հրաշալի բան, որ շրջապատում է ձեզ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր