10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն    

26 հուլ 2017 16:49

Շաբոյանը լինելով համեստ աշխատավարձի տեր ամեն տարի 4 բնակարան է գնում, իսկ տնային տնտեսուհի կինը 70 հազար դոլար վարկ վերցնում. Տեսանյութ

Շաբոյանը լինելով համեստ աշխատավարձի տեր ամեն տարի 4 բնակարան է գնում, իսկ տնային տնտեսուհի կինը 70 հազար դոլար վարկ վերցնում. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում Նոյ ֆիրմայի՝ սոցիոլոգիական հետազոտությունների և շուկայի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Գագիկ Սարգսյանը և Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը խոսեցին  տնտեսական անհավասար պայմանների կարգավորման խնդիրների, մտավոր սեփականության և անհավասար մրցակցության մասին:
Գագիկ Սարգսյանը անդրադառնալով ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի կողմից իրենց գործունեությունը տնտեսական մրցակցության հավասարության խախտում համարելու և իրենց նախազգուշացում տալու հանգամանքին նշեց. «ՏՄՊՊՀ ապարատը նրա համար է, որ իրենք ուսումնասիրություն կատարեն և ոչ թե գալոչկայի համար ինչ-որ մեկը դիմում գրի: 37 թվի տարբերակն են դարձնում՝ մեկը դիմում է գրում, մեկ էլ հանկարծ ուսումնասիրում են և տուգանում»:
Գագիկ Սարգսյանը նկատեց նաև, որ Շաբոյանի կողմից խախտվել է անմեղության կանխավարկածը իսկ իրենց խորամանկ որակած Շաբոյանի նույն «խորամանկ» բառը որոշեց օգտագործել հենց Շաբոյանի հասցեին. «Շաբոյանը, լինելով համեստ աշխատավարձի տեր, չգիտես ինչու, ամեն տարի 4 հատ բնակարան է գնում, իր տնային տնտեսուհի կինը 70 հազար դոլար վարկ է վերցնում: Գուցե դա՞ է խորամանկություն: Համենայնդեպս, մեզ մոտ խորամանկության ոչ մի դրսևորում չի եղել: Մենք ունեցել ենք «Անելիքների շտեմարան» նախագիծը, իսկ բանկի իսկական անունը դրամատունն է»,- ասաց Գագիկ Սարգսյանը:
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով ևս՝ ՏՄՊՊ հանձնաժողովը խնդիրներ ունի. այն երբեք չի պատրաստվում երևույթի ուսումնասիրությանը՝ պետության զարգացման ռազմավարության ֆոնին։ «Այնպիսի տպավորություն ունեմ, որ հանձնաժողովը մնացել է անգործ, քանի որ սեփական գործառույթների փոխարեն երբեմն այլ գործառույթներ է կատարում: Չի տեսնում այն դաշտը, որտեղ պետք է իր անելիքներն արտահայտի: Փոքր բանը նկատում են, իսկ ավելի խոշորների նկատմամբ աչքերը փակում են»: Շրջանառություն է սկսում կապված այնպիսի ընկերությունների հետ, ինչպես, օրինակ «Անելիք բանկ»ն է, ասվում է, թե չգործող կայքը (anelikbank.am) բանկի համար սպառնալիք կարող է ներկայացնել:  Հանձնաժողովը պետք է իր ռեսուրսներն օգտագործի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում աշխատանքի համար։ Նա պետք է մի կողմ թողնի ներքին շուկայի մանր խնդիրները։ Ես կցանկանայի, որ հանձնաժողովի գործունեությունը վերանայվի, որպեսզի նրանք կարողանան ավելի ճիշտ աշխատել և մեր շահերը պաշտպանել արտաքին շուկայում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր