Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

31 հուլ 2019 11:37

Նվազագույն աշխատավարձի բարձրացումով 2022 թվականին Հայաստանում մոտ 13 տոկոսով կբարձրանա նաեւ միջին աշխատավարձի թիվը

Կառավարությունը հաստատեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը 55 հազար դրամի փոխարեն սահմանել 68 հազար դրամ: Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանի կարծիքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումով 2 տարուց Հայաստանում մոտ 13 տոկոսով կբարձրանա նաեւ միջին աշխատավարձի թիվը՝ անկախ տնտեսական աճից:  
- Պարոն Սարգսյան, Կառավարությունն արդեն հաստատել է նախագիծը, բայց հնարավոր է, որ Ազգային ժողովի քննարկումների եւ լսումների ընթացքում փոփոխություններ կատարվեն, այլ տարբերակներ առաջարկվեն:

- Նախագիծը Ազգային ժողովում սահմանված ընթացակարգով քննարկվելուց հետո միայն պարզ կլինի հնարավոր հանգուցալուծումը։ Գիտեք՝ այս կարեւոր նախաձեռնությունը Վարազադատ Կարապետյանինն ու Բաբկեն Թունյանինն է: Նախագծի հեղինակների հետ իրականացրել ենք նաեւ քննարկումներ եւ կարելի է ասել, որ հարցի լուծումը նույն վեկտորի վրա է։ Միեւնույն ժամանակ, մենք կատարեցինք համապատասխան վերլուծություններ ու գնահատեցինք նվազագույն աշխատավարձի համահունչ մեծությունը։
- Հաստատելու դեպքում նվազագույն աշխատավարձի այս չափը կբավարարի՞ ՀՀ քաղաքացիներին՝ իրենց նվազագույն կարիքների բավարարմանը:
- Կարձանագրենք էական բարելավում։ Հարցի դիտարկումը բազմագործոն է: Նախ, այս նախագծով առաջարկվող նվազագույն աշխատավարձի բարձրացման քայլը 13,000 դրամի չափով, պատմության մեջ ամենամեծն է։ Մյուս կողմից, նախկին որոշ բարձրացումների հետ համեմատած, այսօր սղաճի ու գնաճի ֆոնը էապես թույլ է, ինչն այս բարձրացումն ուղեկցում է բարենպաստ մակրոտնտեսական միջավայրում: Երբ գնահատել ենք 68 հազար դրամի չափով մեծությունը, մենք օգտագործել ենք մի քանի այլընտրանքային գնահատման մեթոդներ: Արդյունքում, գնահատման 5 եղանակով ստացված թվերը միմյանցից էապես չեն տարբերվել, ինչը լրացուցիչ հիմնավորում է հաշվարկների ճշտությունը: Գնահատման վերլուծություններում առաջին անգամ մշակել ու առաջադրել ենք նաեւ նվազագույն աշխատավարձի այսպես կոչված՝ սոցիալ-ներառական չափի գնահատման մոդել։ Այս մեթոդով հաշվարկի տրամաբանությունը կայանում է նրանում, որ կառուցելով միջին ընտանիքի մոդել, սահմանում ենք այնպիսի նվազագույն աշխատավարձ, որ Հայաստանում միջին աշխատողների թվով եւ միջին անդամների թվով ընտանիքը գտնվի աղքատության կամ ստորին միջին կամ վերին գծերից վերեւ: Հարակից դրական ազդեցությունները միանշանակ բազմազան են՝ բնակչության եկամուտների աճ, անապահովության նվազում, առավել մրցակցային աշխատաշուկա, եկամուտների դիվերսիֆիկացման նվազում եւ այլն։ Այս բարձրացումը Հայաստանում նվազեցնելու է Ջինիի գործակիցը կամ բնակչության եկամուտների շեղումները փոքրացնելու է: Մեր հաշվարկները վկայում են, որ նվազագույն աշխատավարձի այս բարձրացումը ոչ միայն չեզոքացնելու է եկամտային հարկի համահարթեցման արդյունքում տարբեր գնահատականներով ահազանգված եկամուտների բեւեռացման բացասական էֆեկտը, այլ ավելի է նվազեցնելու այդ բեւեռացումը։ Հաջորդ դրական էֆեկտն այն է, որ պատմության մեջ նվազագույն աշխատավարձի բարձրացումներից հետո, 2-3 տարիների ընթացքում միջին աշխատավարձի աճ է նկատվել: Օրինակ, եթե նվազագույնը բարձրացել է 20 տոկոսով, հաջորդ շուրջ 2.5 տարիների ընթացքում միջին աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ միջին աշխատավարձի բարձրացման վրա նաեւ շատ այլ գործոններ են ազդում, այնուամենայնիվ, նվազագույն աշխատավարձի չափը աշխատավարձերի այլ մակարդակների վրա ունենում է ուղիղ ազդեցություն։
- Այս դեպքում քանի՞ տոկոսով է բարձրանալու նվազագույն աշխատավարձը եւ քանի տարվա ընթացքում կունենանք միջին աշխատավարձի բարձրացում:
- Բարձրացումը նախատեսված է շուրջ 23.6 տոկոսով: Այսինքն, կարելի է սպասել, որ մինչեւ 21 թվականի վերջը, 22 թվականի առաջին կիսամյակ կունենանք միջին աշխատավարձի շուրջ 12 տոկոս աճ, որը էական թիվ է: Իհարկե՝ շատ հնարավոր է, որ պետական քաղաքականության ու մակրոտնտեսական զարգացումների ապագա դրական սպասումների ֆոնի վրա միջին աշխատավարձի աճն ավելի բարձր լինի:
- ՀՀ վարչապետն այս դեպքում կարեւորել էր աշխատողների իրավունքների պաշտպանությունը, քանի որ կառավարության անդամների կողմից մտահոգություններ եղան, որ հնարավոր է՝ գործատուն մանեւրելու հնարավորություններ ունենա ժամերի քանակով, ինչը եւս պետք է կանոնակարգել օրենքով, որպեսզի նման հնարավորություն չլինի:
- ՀՀ վարչապետի ու փոխվարչապետի կողմից բարձրացված աշխատողների իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրն առանցքային է, իսկ լուծման ճանապարհները՝ բազմագործոն։ Տեսեք, նվազագույն աշխատավարձի բարձրացումը առաջին հերթին ու իմպերատիվ վերաբերելու է մինչեւ 55 հազար դրամ զուտ աշխատավարձ ստացողներին։ Այն դեպքում, երբ մեր աշխատողները վարձատրվում են 55,000 դրամից պակաս՝ սա, որպես կանոն, նշանակում է, որ աշխատողը 8-ժամյա ռեժիմով չի աշխատում, այլ ավելի պակաս։ Խնդիրը կայանում է նրանում, որ տեսականորեն գործատուները կարող են նվազեցնել աշխատանքային ժամերը ու աշխատողին վճարեն արդեն բարձրացված չափից՝ 68,000 դրամից պակաս գումար։ Այս կարգի խնդիրների լուծման առնչությամբ մենք կարեւորում ենք զբաղվածության նոր քաղաքականության շրջանակներում նախատեսել նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինստիտուտի ներդրումը։ Կարեւոր է նաեւ աշխատանքային իրավունքների շրջանակներում մեր քաղաքացիներին պատշաճ իրազեկման աշխատանքների ապագա ակտիվացումը։ Օրինակ, սկզբունքային է հանրությանը իրազեկել, որ առանց պայմանագրի աշխատելն ու վարձատրությունը ծրարով ստանալը չի բխում աշխատողի շահերից, քանի որ նա չի օգտվում օրինակ՝ կուտակային կենսաթոշակի գծով պետության կողմից աշխատավարձի 7.5 տոկոսի չափով փոխհատուցումից, կամ հիփոթեքային վարկավորման գծով եկամտային հարկի վերադարձից եւ այլն։ Արդյունքում աշխատողը կրում է էական վնասներ։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը միարժեքորեն բխում է նաեւ գործատուի շահերից։ Մենք շարունակելու ենք ակտիվ աշխատել այս ուղղություններով։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր