Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»          Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից       Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար    

21 օգոս 2017 17:55

Եղնուկյանին անմարդկային պայմաններում են տեղափոխում դատարան և ութ ժամ պահում դատարանի նկուղում. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Կարո Եղնուկյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյան խոսեց, թե ինչ է կատարվում ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Կարո Եղնուկյանի գործով: Ըստ Կարո Եղնուկյանի իր նկատմամբ անխուսափելի բռնություն և ուժ է գործադրվելու, փաստաբանը ներկայացրեց նաև Եղնուկյանի պահանջը ուղղված իշխանություններին:
«Կարո Եղնուկյանը ով կալանավորվել է «Սասնա ծռերին»  օժանդակելու գործով չի ուզում մասնակցել դատական նիստերին: Նա դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին, ՀՔԾ-ին, արդարադատության նախարարին, որ անիմաստ տեղն իրեն վատ պայմաններով տեղափոխում են կալանավայրից և  ութ ժամ դատարանի նկուղում պահում, ինչն անմարդկային վերաբերմունք է և ամենակարևորը արժանապատվությունը ոտնահարող հանգամանք»,-ասաց Տիգրան Հայրապետյանը հավելելով, որ դատական սանկցիա կա Եղնուկյանի նկատմամբ և նրան չպետք է ուղեկցեն դատարան, բայց Եղնուկյանին տեղափոխում են, անտեղի պահում նկուղում ու հետ բերում. «Ի պատասխան Եղնուկյանի դիմումի՝ Քրեակատարողական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Հովհաննիսյանը պատասխանել է, որ դատական սանկցիայի առկայության պայմաներում Կարո Եղնուկյանը պարտավոր չէ ներկայանալ նիստին: Սակայն, միևնույն է, դատավոր Ա. Գաբրիելյանը ցուցում է տալիս քրեակատարողական հիմնարկին, որ Եղնուկյանին տեղափոխեն դատարան»: 
 
Տիգրան Հայրապետյանը նաև նշեց, որ մի շարք հիվանդություններ ունեցող Եղնուկյանին անմարդկային պայմաններում են բանտից տեղափոխում դատարան. «Տեղափոխումը կատարվում է 30 տարվա վաղեմության մեքենաներով: Այդ փոքր մեքենաներն էլ սարքել են չորս խուց: Խցային պայմաններն էնպիսին են, որ նստում ես, աջ ու ձախ ուսերդ կպնում են երկաթներին, այն երկաթյա քառակուսի արկղ է, փոքրիկ անցք կա, այդ անցքն էլ է փակվում: Մեկ անգամ Եղնուկյանը ուշագնաց է եղել»,- ասաց փաստաբանը:
 
Տիգրան Հայրաետյանը հայտնեց, որ երեք ամիս առաջ Եղնուկյանի կալանքի գործով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Արդեն տեղեկացել են, որ որոշվել է բողոքը քննել արագացված ընթացակարգով։ Եղնուկյանն ու նրա փաստաբանը պահանջում են ճանաչել նրա իրավունքների խախտումները ՀՀ իշխանությունների կողմից՝ մասնավորապես ազատությունից զրկելու և անհիմն մեղադրանք ներկայացնելու առումով։
Փաստաբանը փոխանցեց Եղնուկյանի խոսքերը որ, ինքը որևէ հակաիրավական արարք չի կատարել, ուստի իր դեմ նման արհամարհական և անմարդկային վերաբերմունքը խոշտանգում է քաղաքացու նկատմամբ. «Ես վճռականորեն եմ տրամադրված և պաշտոնապես հայտարարում եմ, որ չեմ ենթարկվելու նման դատարանի ապօրինի կարգադրությանը, եթե դա կարելի է դատարան համարել, ես չեմ տեղափոխվելու դատարան: Եթե իմ նկատմամբ ուժ գործադրվի, ապա դրա բոլոր անդառնալի հետևանքները և ողջ պատասխանատվությունը ընկնում է պաշտոնատար անձանց վրա, ում դիմում է ուղարկվել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր