Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

23 օգոս 2017 16:40

Ընտրեք վայրը, ուր կցանկանայիք հայտնվել, և իմացեք՝ ինչը չի բավականացնում ձեզ

 Ընտրեք վայրը, ուր կցանկանայիք հայտնվել, և իմացեք՝ ինչը չի բավականացնում ձեզ
Smootrium.ru-ն հետաքրքիր թեստ է առաջարկում. ընտրեք այն վայրը, որտեղ կցանկանայիք հայտնվել այս պահին, և կարդացեք, թե ինչը չի բավականացնում ձեզ։
1. Ձեզ շփում, խոսել է հարկավոր։ Ոչ թե մի քանի բառ, այլ երկար խոսակցություն։ Ժամանակ գտեք հին ընկերոջ համար, հանդիպում խնդրեք և երկար խոսեք ամենի մասին, ինչն անհանգստացնում է ձեզ։
2. Թարմության, փոփոխության կարիք ունեք։ Խոսքն արմատական փոփոխության մասին չէ, քանի որ ձեր կյանքի «հիմքը» ձեզ դուր է գալիս։ Բայց հարկավոր են որոշակի, թեկուզ՝ արտաքին փոփոխություններ։ Հնարավոր է՝ հարկավոր է փոխել սանրվածքը կամ հագուստի ոճը, նոր մասնագիտություն ձեռք բերել կամ փոխել գործունեության ոլորտը։
3. Հարկավոր է թարմացնել զգացմունքները, կյանքին «համ» հաղորդել։ Ձեզ կօգնի ճանապարհորդությունն այլ երկիր կամ քաղաք։ Փորձեք որևէ անսովոր բան։
4. Ձեզ պարզ, խաղաղ կյանք է հարկավոր։ Դուք շատ եք հոգնել։ Իդեալական տարբերակ կլինի՝ հեռանալ մի վայր, որտեղ ոչ ոք չկա։
5. Ձեզ ազատություն է հարկավոր։ Դուք շնչահեղձ եք լինում այն պայմաններում, որում ապրում եք։ Մի փոքր հանգստացեք, ինքներդ ձեզ թույլ տվեք չմտածել հետևանքների մասին։ Եղեք այնտեղ, ուր սիրտն է ցանկանում։
6. Ձեզ նորմալ կյանք է հարկավոր՝ սովորական, առանց թռիչքների ու անկումների, առանց ծայրահեղությունների։ Փորձեք կարգավորել ամեն ինչ, որոշակի ռեժիմ սահմանեք, ծրագրեք օրը։
7. Ձեզ երազանք, հույս է հարկավոր՝ ինչ-որ բան, որին կարելի է սպասել, որին կարելի է գնալ, ռեալ, իրականություն դառնալու շանս ունեցող երազանք։ Միևնույն ժամանակ, այդ երազանքը չպիտի շատ հասանելի լինի, որը կարելի է կյանքի կոչել արդեն իսկ վաղը։
8. Ձեզ հանգիստ է հարկավոր մի վայրում, ուր շատ արև կա ու ոչ մի հոգս։ Ձեզ արև է հարկավոր։ Այդպիսի հանգիստ ունենալուց հետո կզգաք, որ էներգիան վերադարձել է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր