Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

23 օգոս 2017 15:47

Հայկականը` հռչակագրով դարձրեցինք Հայաստան, որը տեղանքի անուն է. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ Աշոտ Մանուչարյանը խոսեց Անկախության հռչակագրի ընդունման նպատակների և անկախության արժեքի գիտակցման շուրջ:
«1988-ից 1990-ական թվականները Հայաստանի Հանրապետության ամենաանկախ ժամանակներն էին: Այն ժամանակ երկիրը կոչվում էր Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն: Մենք հռչակագրով տուրք տվեցինք ժամանակակից տենդեցներին և մի աստիճան իջեցրեցինք անկախությունը: Հայաստանը տեղանքի անուն է, իսկ հայկականի համար պատասխանատվություն ես կրում պահել հայկական բնագիրն ու ավանդույթը: Հայկական նշանակում է հենց հայ ժողովրդի երկիր, այսինքն՝ պետության նպատակը հայ ժողովրդի ապրելը, սեփական ինքնության պահպանումը ու մշակույթի զարգացումը պետք է լինի, գերագույն շահը պետք է լինի հայկականը»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
 
Ըստ նրա` անկախության հետ կապված կոպիտ սխալ էր այն, որ ընդունեցինք ՀՀ նոր օրհներգ. «Խորհրդային Հայաստանի օրհներգը գրել էր Արամ Խաչատրյանը, նա դա վերցրել էր շարականներից: Սա թողեցինք մի կողմ ու ընդունեցինք մեզ հետ կապ չունեցող օրհներգ, տուրք տվեցինք արտաքին բաներին` ՀՀ առաջին հանրապետությունում եղել է այդ օրհներգը և այլն։ Եթե ազգային ինքնությունը ցրվում է, տարրալուծվում է, այդ ժողովուրդը դառնում է անիմաստ։ ՀՀ-ում իշխում էին աստվածային օրենքները, դրա համար 1989թ. հանցագործություն չեղավ, կոռուպցիա չեղավ։ Անկախության ճանապարհը միայն թմբուկներով հռչակագիր ընդունելը չէ, դա ռեալ գործընթաց է: Այն մարդիկ, որոնք ասում են, թե մեր անկախությունը խարխլում են երկրում առկա օտարերկրյա կառույցները, միակողմանի անկախության կողմնակիցներ են: Նրանք, որոնք Խորհրդային միության տարիներից կային, ձգտում են մեկի գերիշխանությունից դուրս գալ, մտնեն մեկ ուրիշի ազդեցության տակ։ Ասում են` Պուտինը քըխ, Մերկելը օհ, սրանք էժանագին կլիշեներ են։ Անկախությունը ժողովրդի ներսում է»,-նկատեց Աշոտ Մանուչարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր