Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

15 սեպ 2017 15:56

Քաշաթաղում հնագույն ամրոց է հայտնաբերվել, այն ընդգրկում է մեծ ժամանակահատված` բրոնզե դարից մինչև միջնադար. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբի հյուրերն էին ԵՊՀ հնագիտության ամբիոնի վարիչ, արշավախմբի ղեկավար Հայկ Ավետիսյանը, տեղակալ, հնագետ Գագիկ Սարգսյանը, պատմաբան և գրող Բակուր Կարապետյանը, պեղումների հովանավոր, ԱՄՆ-ից ընտանիքով Բերձոր մշտական բնակության եկած, դպրոցաշինությամբ զբաղվող Ստեփան Սարգսյանը: 
Բանախոսները խոսեցին ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ հնագիտության ամբիոնի համատեղ արշավախումբի կողմից Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանի Միրիկ Գյուղի մոտ գտնվող Երկաթե դարի ամրոցում, բուրգ աշտարակի հայտնաբերման մասին:  
 
ԵՊՀ հնագիտության ամբիոնի վարիչ, արշավախմբի ղեկավար Հայկ Ավետիսյանը նշեց, որ նախնական տեղեկությունների համաձայն` ամրոցը 3-4 հազար տարեկան է. «Գտածոները վկայում են, որ ամրոցի կայացման շրջանն ընդգրկում է պատմական մի մեծ ժամանակահատված` բրոնզե դարից մինչև միջնադար։ Թեև մենք հայտնաբերել ենք նաև գտածոներ, որոնք կարելի է թվագրել երկաթե դարին: Տարիներ առաջ գիտնականները աշխատում էին «Պատմական Սյունիքը բրոնզ-երկաթե դարաշրջանում և նրա սրբազան լանդշաֆտը» թեմայով: Այդ տարածաշրջանն ուսումնասիրելու ժամանակ ներառվեց նաև Պատմական Արցախը: Արշավախումբը մեկնեց Արցախ: Աշխատանքներ կատարվեցին Միրիկ ամրոցի տարածքում: Արշավախմբի անդամներն ուզում էին հասկանային դրա պատմագիտական ամբողջ միջավայրը՝ թե նա երբ է սկիզբ առել, ինչպիսի հնագիտական փուլեր կան այնտեղ: Պարզ դարձավ, որ ամբողջ համալիրը բաղկացած է 3 հիմնական հնագիտական միջավայրից: Առաջինը՝ ամրոցի տարածքն է: Երկրորդը՝ քաղաքային տեղամասի հատված: Երրորդը դամբարանադաշտն է: Ամրոցի դիրքը շատ կարևոր է: Այն իշխող դիրք ունի այդ տարածքի վրա: Բացի այդ, ամրոցից դուրս շարված են կիկլոպյան ամրոցների մնացորդներ, որոնք մեծ դեր են ունեցել ամբողջ միջավայրի պահպանման համար»,- նշեց Հայկ Ավետիսյանը: 
Քաշաթաղում հնագույն ամրոց է հայտնաբերվել, այն ընդգրկում է մեծ ժամանակահատված` բրոնզե դարից մինչև միջնադար. Տեսանյութ
Հնագետ Գագիկ Սարգսյանն էլ նշեց, որ Միրիկ ամրոցի սյեղումները սկսվել էին դեռ 2013 թվականից և այս տարի ի թիվս այլ շինությունների՝ հայտնաբերել են մի հուշարձան, որը զիկուրատ են կոչում, ինչը նշանակում է սարի կատար. «Այն տաճար է՝ սարի գլխին: Ներքևից բարձրանում է աստիճանավանդակ 70 մետր երկարությամբ: Այն ունի 2 մետր լայնությամբ մուտք: Զիկուրատը գտնվում է շատ բարդ դիրքում, աստիճանավանդակներն էլ քարաշեն են, ինչը ստիպում է մտածել, որ պետական մտածողության արդյունքում է այն ստեղծվել:»,- նկատեց հնագետը:
 
Պեղումները հնարավոր է եղել իրականացնել «Հայրենասեր» կազմակերպության գլխավոր տնօրեն և հիմնադիր Ստեփան Սարգսյանի ֆինանսական աջակցության շնորհիվ։
Ի դեպ Ստեփան Սարգսյանը ԱՄՆ-ից ընտանիքով Բերձոր մշտական բնակության է եկել և Արցախում զբաղվում է դպրոցաշինությամբ: Սակայն, ծանոթանալով Արցախի տարբեր հնագիտական վայրերին և լսելով մասնագետների խոսքերը առանց վարանելու, նա որոշել է հովանավորել պեղումների ընթացքը. «Արցախը աչքի է ընկնում իր հնագիտական բազմաթիվ արժեքներով: Մենք պետք է ամեն ինչ անենք այդ ամենը բացհայտելու համար: Արցախի Տիգրանակերտի պեղումներն էլ այսպես անհատական նախաձեռնությամբ են սկսվել, բայց այսօր մենք հասել ենք նրան, որ այն պետական աջակցություն է ստանում: Հույս ունեմ, որ այս դեպքում էլ մենք կհասնենք հաջողության»,- ընդգծեց Ստեփան Սարգսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր