Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին    

18 սեպ 2017 12:30

Ինչպես կարճ ժամանակահատվածում ազատվել մինչև 20 կգ ավելորդ քաշից. քսանօրյա դիետաներ

Նիհարելու և ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր է համբերատար լինել և կամքի ուժ ունենալ: Ստորև ներկայացված դիետաները նախատեսված են քսան օրվա համար, որոնց ընթացքում մարդը գրեթե քաղցած է մնում: Սակայն բոլոր կանոններին հետևելու դեպքում կարելի է ցնցող արդյունքի հասնել:

Բանջարեղենասպիտակուցային քսանօրյա դիետա:


Այս քսանօրյա դիետան թույլ է տալիս ազատվել 5-7 կգ ավելորդ քաշից: Դիետայի ընթացքում հարկավոր է հերթականությամբ սնվել միայն սպիտակուցներով, ածխաջրերով կամ բեռնաթափման օր անել:

·1, 2, 7, 8, 13, 14, 19, 20 օրերին հարկավոր է բեռնաթափման օր անել, 

·3, 4, 9, 10, 15, 16 օրերը սպիտակուցային են, 

·5, 6, 11, 12,17, 18 օրերին անհրաժեշտ է ուտել միայն բանջարեղեն ու մրգեր: 


Բեռնաթափման օրերի սննդակարգը

Հարկավոր է օրվա ընթացքում ուտել 2 կտոր սև հաց, խմել 1 լիտր ցածր յուղայնությամբ կեֆիր և 1 բաժակ տոմատի հյութ: 

Սպիտակուցային օրերի սննդակարգը

·Նախաճաշին՝ 1 հատ խաշած ձու, մի կտոր սև հաց, մեղրով թեյ: 

·Ճաշին՝ անյուղ մսի կամ սնկի արգանակ, 150 գրամ ձկան կամ հավի խաշած փափկամիս, 150 գրամ շոգեխաշած բանջարեղեն, մի կտոր սև հաց: 

·Հետճաշիկին՝ մեղրով թեյ:

·Ընթրիքին՝ խաշած ձու, 100 գրամ սպիտակ պանիր, մի կտոր սև հաց, 1 բաժակ ցածր յուղայնությամբ կեֆիր: 

Ածխաջրային օրերի սննդակարգը 

·Նախաճաշին՝ երկու հատ որևէ միրգ (բացի բանանից): 

·Ճաշին՝ 120 գրամ խաշած կամ շոգեխաշած բանջարեղեն, 150 գրամ բանջարեղենային ապուր, 150 գրամ մրգային աղցան:

·Հետճաշիկին՝ 2 հատ որևէ բանջարեղեն (թարմ) և խոտաբույսերով թեյ:

·Ընթրիքին՝ մի կտոր սև հաց մի փոքր կարագով, 150 գրամ բանջարեղենային աղցան, մեղրով թեյ:

Դիետա «20 օրում՝ 20 կգ»

Այս դիետայի ընթացքում մարդը կտրուկ կրճատում է օգտագործվող կալորիաների քանակը: Սննդակարգում ներառված է միայն ցածր կալորիականությամբ մթերք: Բացի այդ, այս դիետայի ընթացքում նիհարելուն նպաստում է նաև այն, որ մարդը բացառում է նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը: Բացի այդ, շատ կարևոր է նաև դիետայի բոլոր կանոններին խստորեն հետևելը:

Այս դիետայի ընթացքում օգտագործվում է 15 մթերք.

 

·խնձոր 

·բրոկոլի

·կաղամբ

·լոբի

·հավի միս

·հնդկաձավար 

·վարունգ

·հավկիթ

·ծովային ձկներ 

·կանաչեղեն

·լոլիկ

·բրինձ

·կաթնաշոռ և անյուղ կաթ

·ֆրուկտոզա

·կանաչ թեյ


1-4-րդ օրերին

Նախաճաշին՝ 15 գրամ անյուղ կաթնաշոռ, 4 հատ խնձոր և կանաչ թեյ ֆրուկտոզայով:

Ճաշին՝ 100 գրամ շագանակագույն բրնձի շիլա, 200 գրամ հավի խաշած փափկամիս, վարունգով, լոլիկով, կանաչեղենով ու ձիթայուղով աղցան՝ համեմված մի փոքր աղով, 1 բաժակ ցածր յուղայնությամբ կաթ:

Ընթրիքից հարկավոր է հրաժարվել, սակայն սաստիկ քաղցի դեպքում կարելի է խմել մի բաժակ անյուղ կաթ ֆրուկտոզայով: 

5-8-րդ օրերին

Նախաճաշից հարկավոր է հրաժարվել, սակայն սաստիկ քաղցի դեպքում կարելի է խմել մի բաժակ անյուղ կաթ ֆրուկտոզայով:

Ճաշին՝ 150 գրամ հնդկաձավարի շիլա (ջրով), 200 գրամ շոգեխաշած ձուկ, խաշած ձու, կանաչ թեյ:

Ընթրիքին՝ 150 գրամ կաղամբով ու լոլիկով աղցան, ջուր:

9-12-րդ օրերին 

Նախաճաշին՝ ջուր, վարունգով աղցան (5 հատ վարունգ, մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և մի փոքր ձիթայուղ):

Ճաշից հարկավոր է հրաժարվել և խմել միայն կիտրոնի հյութով ջուր: 

Ընթրիքին՝ փոքրիկ ապուրամանով լոբի, 150 գրամ խաշած հավի միս, ջուր:

13-16-րդ օրերին

Նախաճաշին՝ ֆրուկտոզայով կանաչ թեյ, 200 գրամ անյուղ կաթնաշոռ:

Ճաշին՝ 200 գրամ շոգեխաշած բրոկոլի, ջուր:

Ընթրիքից անհրաժեշտ է հրաժարվել և խմել միայն կիտրոնի հյութով ջուր կամ ուտել մեկ խնձոր: 

17-20-րդ օրերին 

Նախաճաշից հարկավոր է հրաժարվել, սակայն սաստիկ քաղցի դեպքում կարելի է խմել մի բաժակ անյուղ կաթ: 

Ճաշին՝ 200 գրամ խաշած ձուկ, 2 հատ վարունգ, կանաչեղեն:

Ընթրիքին՝ 200 գրամ շագանակագույն բրիձի շիլա, 2 հատ լոլիկ, սամիթ:

Այս դիետայի արդյունքում կարելի է ազատվել 10-20 կգ ավելորդ քաշից, սակայն այդ արդյունքը կախված է մարդու սկզբնական քաշից: Այս սննդակարգին ոչ բոլորը կարող են հետևել, քանի որ հարկավոր է բավական երկար ժամանակ սահմանափակել սննունդն ու դիմանալ մշտապես տանջող քաղցի զգացումին: Այս ամենը բավական հոգնեցուցիչ է՝ այդ թվում նաև հոգեբանական առումով, ուստի շատերի մոտ նույնիսկ սթրեսներ առաջանում: Նման դեպքերում պարզապես հարկավոր է սովորել հաշվել օգտագործվող կալորիաները:

Նյութի աղբյուրը՝ www.эффективная-диета.рф


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր