Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է          Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»       Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, հիմնական ապացույցների ոչնչացում, անպատժելիություն․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին    

18 սեպ 2017 15:36

Ուրուգվայում հայկականությունը վտանգված է. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն, լրագրող Դիեգո Կարամանուկյանը և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հայ երգի ամբիոնի պրոֆեսո, երգիչ Սամվել Գալստյանը խոսեցին «Ռադիո Արաքս»-ի 10 ամյակ, իրավիճակը ՝ լատինամերիկյան երկրներում հայկական համայնքների խնդիրներց, ինչպես նաև Արցախի և Հայկական հարցի արծարծման մասին:
Դիեգո Կարամանուկյանի խոսքով ուրուգվահայությունն իր կենսակերպով շատ է կապված Հայաստանի և հայ մշակույթի հետ, նույնիսկ այն դեպքում, երբ մեկ բառ անգամ չեն հասկանում հայերեն. «Ընդհանուր առմամբ՝ գաղութը, անորոշության մեջ է ապրում այն առումով, որ վերջին շրջանում սկսել են շատ ավելի քիչ մասնակցել հայկական կյանքին, փակվում են հայկական կրթօջախներ: Ուրուգվայում կան մարդիկ,  որոնք հայկական բառ չգիտեն, բայց հայ երգը լսում են:  Ժամանակին  «Ռադիո Արաքս»-ը հեռարձակվում էր ամեն օր, հիմա միայն շաբաթ  և կիրակի, որովհետև ուժ չունի տեղի հայությունը, մարդ չկա, գովազդ չկա»,-ասաց նա:  
Խոսելով ուրուգվահայերի խնդիրների մասին Դիեգո Կարամանուկյանն առանձնացրեց Հայաստանի և Ադրբեջանի մարտավարությունները. «Խնդիրները շատ են: Ուրուգվայում 15 հազար հայ կա, երկու հայկական դպրոց, բայց մշակութային կյանքն ակտիվ չէ: Հայկական կազմակերպությունները փակվում են, կազմակերպվող  միջոցառումները՝  քչանում: Պետք է նշեմ, որ Ուրուգվայում, այն ինչ հայկական է, վտանգված է, անգամ հայոց լեզուն այնտեղ վտանգված է, քանի որ կրթական ծրագրերում կան մեծ տարբերություններ և հայոց լեզուն դասավանդվում է շատ քիչ ժամաքանակով: Ադրբեջանը Ուրուգվայում դեսպան ունի, իսկ Հայաստանը՝ ոչ: Որքան էլ պետությունն ասի, որ դա ծախսերի հետ է կապված, միևնույնն է, դեսպանի առկայությունը համայնքի կյանքում շատ կարևոր է: Սրանից էլ մեծ խնդի՞ր: Ադրբեջանը Ուրուգվայում ակտիվացել է՝ ընդդեմ հայերի: Եվ այստեղ Հայաստանը շատ մեծ անելիք ունի:»:
Սամվել Գալստյանն էլ առանձնացրեց հատկապես որակյալ մշակութային միջոցառումների բացակայությունը սփյուռքյան գաղթօջախներում. «Եթե տարիներ առաջ սփյուռքի մեր գաղթօջախներում սպասում էին տաղանդավոր հայ կոմպոզիտորների, հիմա սպասում են ինչ-որ ռեստորանային մակարադակի երգիչների, ինչի հետևանքվ սփյուռքում մենք ճաշակ ենք կորցնում»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր