Հայաստանում ողբերգություն է..88-ին Երեւանում չէին տժժում, Գառնու ճանապարհին համերգներ չկային...Քանոն նվագող հիմար չկար          Ճի՞շտ է արդյոք մահացած մարդու նկարը կախել պատից կամ դնել տանը...Մի տանջեք մահացածների հոգիները       Տեսանյութ.Սաղ գիշեր էշի պես աշխատել ենք, բայց ոչ մի արտառոց բան չի արվում    

25 մար 2022 16:03

Հայկական կողմը պետք է պահանջի, որ ռուսական կողմը վերադարձնի էդ բարձունքը, որովհետեւ իրենց առաջարկով են էդ դիրքերը հանվել, ասել՝ ոչ մի խնդիր չի լինի

Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական և ադրբեջանական կողմերը մեկ շաբաթ առաջ հանել էին դիրքերը Փառուխ գյուղից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։


«Հանել են, բայց հետո պարզվել է, որ ադրբեջանցիները եկել են այնտեղ նստել, հիմա էլ ռուսական կողմը գնացել է, որ այդ հարցերը կարգավորի, ընդհանրապես բնագիծ գոյություն չունի և բազմաթիվ տեղերում, ոչ միայն այդտեղ»։


Բաբայանը նշեց, որ դիրքերը երկու կողմերը հանել են մոտ մեկ շաբաթ առաջ, իսկ առաջարկը եղել է ռուսական կողմինը։


«Երբ Խրամորթում խնդիրներ եղան, ռուսական կողմը առաջարկեց, որ այդտեղից և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը հանի դիրքերը և ոչ մի խնդիր չի լինի»,- ասաց Սամվել Բաբայանը։


Հիշեցնենք, որ այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊՆ-ն։ Փառուխ գյուղը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է։
Հարցին, հայկական կողմը այդ առաջարկը պե՞տք է ընդուներ, քանի որ հնարավոր է Ասկերանը հայտնվի ադրբեջանական վերահսկողության տակ, Սամվել Բաբայանն ասել է.
«Մինչեւ այս դեպքերը, ես Արցախի ղեկավարությանը եւ Անվտանգության խորհրդին առաջարկել եմ, որ Աղդամի ուղղությամբ որեւէ տարածք չհանձնեն, մինչեւ էս ամբողջը հստակ ճշտվեր»։
Սամվել Բաբայանի խոսքով՝  իրավիճակը լուծվող է։
«Հայկական կողմը պետք է պահանջի, որ ռուսական կողմը վերադարձնի էդ բարձունքը, որովհետեւ իրենց առաջարկով են էդ դիրքերը հանվել»,– ընդգծել է Սամվել Բաբայանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր