«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 սեպ 2017 15:41

Պաշտոնական Երևանին առաջին հերթին անհրաժեշտ է ամուր թիկունք

Հայացք մամուլի ակումբում քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը խոսեց ԼՂՀ խնդրի, աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ:
Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր շրջափուլի մեկնարկ էր: «Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ պետք է նախապատրաստական աշխատանքներ տարվեն Սարգսյան-Ալիև նոր հանդիպման համար, համանախագահները հոկտեմբերին այցելեն տարածաշրջան: Այստեղ ուշագրավ երկու տարր կա, որ համանախագահների հայտարարության մեջ ընդհանրապես չի հիշատակվում՝ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների, դրանց իրականացման անհրաժեշտության մասին: Հայկական կողմը խնդիր ունի այդ հարցերը վերադարձնել օրակարգ նախագահների հանդիպումից առաջ, քանի որ այդ հարցում Բաքուն և Մոսկվան Հայաստանի դաշնակիցը չեն»,- ասաց փորձագետը: 
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, ԼՂ բանակցությունների ֆոնին այժմ Մերձավոր Արևելքի՝ Իրաքյան Քրդստանի և Հյուսիսային Կորեայի հետ կապված իրադարձություններն են. «Սա ֆոն է, քանի որ այնտեղ հատվում են Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից առնվազն 2-ի շահերը: Պաշտոնական Երևանին առաջին հերթին անհրաժեշտ է ամուր թիկունք, իսկ այս պարագայում դա ներքաղաքական կայունությունն է, երկրորդ՝ ներքաղաքական հնարավոր լարումների կարգավորման մեխանիզմները, որոնք հիմնված են լինելու հանրության և պետության շահերին բացառապես, այլ ոչ թե հատվածային, կուսակցական կամ անձնական»:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր