Մոտակա ժամանակահատվածում խաղաղության փաստաթղթի ստորագրմամբ իրավիճակը երկրի ներսում կարող է վերածվել քաոսի          «Առանց կրակի ծուխ չի լինում».Իրանը պատրաստվում է կամ արդեն ուղարկել է 4000 հոգանոց զորախումբ Հայաստան կամ Արցա՞խ       Տեսանյութ.Իրանը զգուշացնում է Երևանին, որ սպասվում է պատերազմ.Ադրբեջանը նպատակ է դրել առանց տանկերի հաստատվել ՀՀ տարածքում՝ սկզբում մարդիկ կգան, հետո նոր տանկերը    

26 սեպ 2017 16:09

Թուրքիան շահագրգռված է լինելու զսպել հայ-քրդական որևէ տանդեմ

Հայացք մամուլի ակումբում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը խոսեց աշխարհաքաղաքական նոր զարգացումների, Մերձավոր Արևելքի (քրդական հանրաքվե) և ԼՂՀ հիմնահարցի շուրջ:

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նյույորքյան վերջին հանդիպումը երկար սպասված հանդիպում էր: Միջազգային հանրությունը մտահոգ է՝ թույլ չտալու ապրիլյան պատերազմի կրկնություն, դրա համար էլ նման հանդիպում նախաձեռնեց: Առաջին անգամ էր, սակայն, որ ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահները չխոսեցին Վիեննայի պայմանավորվածության առաջին երկու կետերի մասին՝ անդրադառնալով միանգամից երրորդ կետին: Արդյո՞ք սա նշանակում է, որ միջազգային հանրությունը հաշտվել է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման հետ: Փաստարկներ կան պնդելու, որ դա լիովին հանրավոր է»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

«Ես տեսնում եմ ՄԽ համանախագահների կողմից մի տեսակ փախուստ, նահանջ՝ նախկին դիրքերից, ինչը վատ նշան է հայկական կողմի համար: Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները պետք է հետամուտ լինեն պարզաբանումների համար կամ արդեն հայտնի փաստարկները ներկայացնեն հանրությանը: Սարգսյան-Ալիև կայանալիք հանդիպմանը հայկական կողմը պետք է պնդի Վիեննայի պայմանավորվածությունների կատարման վրա՝ այդ հանգամանքը ներկայացնելով որպես բանակցությունների շարունակության միակ հնարավորություն:»,- ընդգծեց Ստեփան Սաֆարյանը:

Անդրադառնալով Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության  հանրաքվեին՝ քաղաքագետը շեշտեց՝ հանրաքվեի շուրջ Հայաստանում միանշանակ վերաբերմունք չկա, սակայն անկախ դրանից՝ միանշանակ է, որ Թուրքիան շահագրգռված է լինելու զսպել հայ-քրդական որևէ տանդեմ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր