«Առանց կրակի ծուխ չի լինում».Իրանը պատրաստվում է կամ արդեն ուղարկել է 4000 հոգանոց զորախումբ Հայաստան կամ Արցա՞խ          Բարդ իրավիճակում ենք հայտնվել.հնարավոր պատերազմի վտանգի մասին հայտարարություններով ոչ թե ժողովրդին վախեցրեք, այլ սթափության կոչ արեք       Այս հայ ֆուտբոլիստին թեև մեր երկրում դեռ աստղ չեն համարում, բայց կարծում ենք, որ նա կարող է աստղ դառնալ. թուրք լրագրող    

17 հոկ 2017 15:45

Ապրեն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, ինքն ու իր թիմը պատրաստ են ստորագրել անգամ ամենավնասակար փաստաթղթերը՝ միայն թե փող տան.Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում անկախ փարձագետ Սերգեյ Շաքարյանցը խոսեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Ժնևյան հանդիպման, աշխարհաքաղաքական նոր զարգացումների և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին:
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևում կայացան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները, որից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ:
Անդրադառնալով հանդիպմանը և հայտարարությանը Սերգեյ Շաքարյանցը նշեց. «Դրանք հերթապահ հայտարարություններ են, որոնք միշտ հնչեցնում են նման հանդիպումներից հետո, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ բանակցությունները շարունակվում են: Մեծ տերություններն ուղղակի  փորձում են թույլ չտալ ևս մեկ պատերազմական գործողություն, իսկ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ չկար ոչ մի կոնկրետ բան»,- ասաց քաղաքագետը:
 
Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին Շաքարյանցը նշեց, որ կետերից մեկում ատոմակայանի հարցը կա, որ այն պետք է փակվի. «Եվ նա պարտավորվում է փակել՝ առանց որևէ պահանջի: Գոնե ասեր, որ նորը պետք է կառուցեն դրա փոխարեն: Ձայն չի հանում: ՀՀ նախագահը, միգուցե, իր պատկերացմամբ, լավ շախմատային քայլ է կատարում, բայց այդ ուժերի մոտ ինքը թույլ  է: Նա մտածում է, որ խորամանկ քայլ է կատարում, այնինչ, հակառակն է: Բոլորը գիտեն, որ նա կախյալ վիճակում է: Ինքն ու իր թիմը պատրաստ են ստորագրել անգամ ամենավնասակար փաստաթղթերը՝ միայն թե փող տան: Հիմա էլ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքն են առաջ քաշում: Պատկերացրեք, հայից երեխա վերցնեն: Ցանկացածը գնալու է փող տա, երեխային հետ վերցնի: Ոստիկանն էլ գումարը կիսելու է չէ: Ապրեն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն: Քիչ եք թալանել այս ժողովրդին: Ոչ  ոք ձայն չի հանում, չի ըմբոստանում, քանի որ հրաման չի եղել:  Ավելին, ո՞վ է բողոքելու: Մենք ընդդիմություն չունենք, եղածներն էլ Արևմուտքից փող են ստանում: Ի՞նչ է, չգիտեն, որ երեխաների օրգանները հանում ու վաճառում են, որովհետև շատ մեծահարուստներ ուզում են երկար ապրեն»,- ասաց Սերգեյ Շաքարյանցը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր