Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

30 հոկ 2017 12:15

Համակարգի ղեկին է բոլշեվիկներից սերված ՀՀԿ-ն` իր զզվելի գաճաճ ղեկավարով.Զարուհի Փոստանջյան

 

Ավելի քան երբեւէ, արտաքին եւ ներքին սպառնալիքների տարանջատումը այլեւս չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Հայտարարությունում ասվում է.

«Այսօր Կարսի անկման օրն է: Մայրաքաղաք Կարսի անկումից անցել է 97 տարի:

 Թուրքերը Կարսը գրավել են առանց լուրջ դիմադրության բախվելու:

«Կարսը անպարտ է ընկել: Նա դարձավ հանցավոր անտարբերության զոհ»:

Կարսի անկումով  մենք կորցրեցինք  Անին, Սուրմալուն, Նախիջեւանը:

Շուրջ 100 տարի անց նույն իրավիճակն է:

Հանցավոր անտարբերություն եւ հանցավոր ու ապաշնորհ ղեկավար վերնախավ:

Պատերազմող երկրում`

զինվորական ծառայությունից խուսափած կամ դասալիք  քաղաքական վերնախավ,

զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով հազարավոր զոհեր,

սահմանին տասնութամյա զոհի մասին ողբերգական լուր գրեթե ամեն օր,

պարբերաբար սահմանամերձ շրջաններում խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումներ,

բանակ առանց ժամանակակից սպառազինության,

բանակ թաղված կոռուպցիայի մեջ,

2016 թվական քառoրյա պատերազմում հարյուրավոր զոհեր, վիրավորներ եւ տարածքային կորուստ,

քարոզչություն հայրենի հողերի հանձման մասին,

1993-1995 թվականներին  ՀՀ պաշտպանության նախարար է եղել Սերժ Սարգսյանը,

2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար է եղել Սերժ Սարգսյանը,

2008 թվականից առ այսօր ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարն է Սերժ Սարգսյանը:

Ոչ մեկս չենք կասկածում` շուրջ քառորդ դար գործող բռնակալական համակարգի ղեկին են արյունոտ եւ կեղտոտ ձեռքերով գաճաճ-մարդիկ: Բռնակալական համակարգի հիմքում է ընկած բոլշեվիկներից սերված ՀՀԿ-ն` իր զզվելի գաճաճ ղեկավարով:

Կարեւոր է գիտակցել, որ ավելի քան երբեւէ, արտաքին եւ ներքին սպառնալիքների տարանջատումը այլեւս չի համապատասխանում իրականությանը: Այս համատեքստում` պետք է արձանագրել արդի հայկական պետությունում գործող բռնակալական` ավտորիտար ռեժիմի առկայությունն ու համատարած կոռուպցիան հայ ազգի համար նույնքան վտանգավոր են,  որքան  արտաքին ագրեսիան, հայրենիքի բռնազավթումը եւ աշխարհաքաղաքական գործարքները:

Իսկ ի՞նչ է  պետք անել` պետք է տապալել բռնապետությունը:

Ինչպե՞ս`համատարած ընդվզմամբ. բա՛վ է ապավինել օտար ուժերին»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր