Տեսանյութ.Համեմատեք հայկական ու ադրբեջանական բանակները. Իրանը չի տա հայերին այդ օգնությունը, իր ուժերը ՀՀ տարածք հենց այնպես չի մտցնի          Սահմանազատումից հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները.Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունը ադրբեջանցիներից 150-160 մ․ Է       Ի՞նչ է կատարվում Կիրանցում. ոստիկաններն են շրջում, հսկում մարդկանց տեղաշարժը, անգամ երեխաներին դպրոց չեն ուղարկում. հանված վրաններ    

01 նոյ 2017 18:05

Խունկի յուրահատուկ հատկությունները, որոնց մասին գիտեն քչերը

 Խունկի յուրահատուկ հատկությունները, որոնց մասին գիտեն քչերը
Խունկի բույրը բուժում է հոգեկան ցավը, մարդուն նվիրում է հանգստության և պաշտպանվածության զգացողություն: Խունկը նաև ճնշում է մանրէների բազմացումը օդում, ջրում և, ամենագլխավորը՝ օրգանիզմում: Եվ ո՞րն է խունկի գաղտնիքը:
Խունկի օգտակար հատկությունները
Աստվածաշնչում կա բաղադրատոմս, թե ինչպես պատրաստել անուշաբույր ծուխ և ինչպես այն օգտագործել. «Եվ ասաց Տերը Մովսեսին. «Վերցրու անուշաբույր նյութեր. լատան, կնդրուկ, ստաշխն, հալվե՝ ամեն ինչից հավասար»»: Այս տարբեր խեժերի հավաքական անվանումը խունկ է: Այդ խեժերը պնդանալիս փոխակերպվում են դեղնավուն կտորների և այրվելիս արձակում են բուրավետ հոտ: Պարունակում են բուսախեժեր, եթերային յուղեր և այլն:
Հավաքելով բոլոր բաղադրիչներն իրար հետ՝ գիտնականները փորձել են սահմանել իսկական աստվածաշնչային խունկի հատկությունները: Արդյունքը նրանց ցնցել է. խունկն իմունիտետի հզոր խթանիչ է:
Եվ այսպիսով, պարզվում է, որ, երբ հոգևորականները խունկ են ծխում հիվանդների մոտ, ծուխը, որը մարմնավորում է լուսավոր ուժերը, լցնում է սենյակի տարածությունը: Բժշկական իմաստով՝ սպանում է վիրուսները և հիվանդություններ առաջացնող բակտերիաները:
Փոքրագույն մասնիկները թոքերի միջոցով անցնելով օրգանիզմ՝ ունենում են անհավանական բուժիչ ազդեցություն: Խունկի ծխի մեջ պարունակվում են նյութեր, որոնք հաղթում են սթրեսը, օգնում են հաղթահարել նյարդային հյուծվածությունը և անքնությունը:
Խունկի բույրը ամրացնում է հիշողությունը: Միջնադարյան հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Իր տաք և չոր էությամբ խունկը պնդացնում է գիտակցությունը և բուժում է մոռացկոտությունը»: Դաոսները խունկը համարում են կյանքը երկարացնելու միջոց:
Այնուամենայնիվ, խունկը, ինչպես և աղոթքը, մեծ հաշվով՝ դեղ է հոգու համար, այլ ոչ թե մարմնի

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր