ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

03 նոյ 2017 13:45

Ճանաչում եմ Ժիրայր Սեֆիլյանին, որպես ազգի հերոս.ՊՆ զինծառայողի ցուցմունքը

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր կրկին հանրային պաշտպան է հրավիրվել դատարան։

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ հանրային պաշտպանը հրավիրվել է Գևորգ Սաֆարյանի համար։

Մինչ այդ, դատավորն ընթերցեց Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի գրությունը, ըստ որի՝ նա վատառողջ է և չի կարող ներկայանալ դատական նիստին։


Տիգրան Եգորյանը խնդրել էր նաև դատական նիստն առանց իրեն չանցկացնել։ Չնայած Տիգրան Եգորյանի խնդրանքին՝ դատավորը հանրային պաշտպան Աննա Ջուվանովային ներգրավեց որպես Գևորգ Սաֆարյանի պաշտպան։


Երբ դատավորը փորձեց Գևորգ Սաֆարյանից ճշտել, թե արդյո՞ք նա ցանկանում է հանրային պաշտպան ունենալ, Գևորգ Սաֆարյանը նստած պատասխանեց դատավորի հարցին՝ նշելով, որ պաշտպանության իրավունքն իրենն է, դատարանինը չէ, և որևէ մեկին, բացի Տիգրան Եգորյանից, չի լիազորում իր պաշտպանությունն իրականացնել։ Քանի որ Գևորգ Սաֆարյանը նստած դիմեց դատավորին, Տաթևիկ Գրիգորյանը սանկցիա կիրառեց և նրան հեռացրեց նիստերի դահլիճից։

Այս պահին դատարանում ցուցմունք է տալիս ՊՆ զինծառայող Հովհաննես Մինասյանը։ Նա նշում է, որ ճանաչում է Ժիրայր Սեֆիլյանին որպես ազգի հերոս, իսկ ինչ վերաբերում է Գևորգ Սաֆարյանին, ապա շատ կցանկանար, որ մեր երիտասարդությունը նրա նման լիներ։ Հարցաքննությունը շարունակվում է։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր