Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է          Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը       Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ    

11 նոյ 2017 16:15

Գիտնականները նշել են կյանքը երկարացնող սննդակարգը

Գիտնականները նշել են կյանքը երկարացնող սննդակարգը
Վաղ տարիքում սպիտակուցի ցածր պարունակությամբ սննդի գործածումը կարող է դրականորեն ազդել կյանքի տևողության վրա: Այս եզրակացությանն են հանգել Լոնդոնի Ֆրենսիս Քրիքի համալսարանի գիտնականները։ 

Իրենց աշխատության մեջ կենսաբաններն օգտագործել են դրոզոֆիլ ճանճիկներին, որոնց գենային հիվանդությունները երկու երրորդով համընկնում են մարդկանց հետ: Երիտասարդ հասակում սպիտակուցի նվազագույն պարունակությամբ սնունդ ստացած առանձնյակները կրկնակի ավելի երկար են ապրել իրենց ցեղակիցներից:

Գիտնականների կարծիքով՝ նման արդյունքները կարելի է բացատրել մաշկի կողմից արտադրվող լիպիդներով: Սպիտակուցի բարձր պարունակությամբ սննդաբաժնի դեպքում այդ միացություններն աչքի են ընկնում մեծ թունավորությամբ և ավելի վատ են պաշտպանում ծերացումն արագացնող նյութերից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր