Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

21 դեկ 2017 17:40

Մեծ գումարներ խլող ու վիտամին չպարունակող կանսերվաներին կարող է փոխարինել վիտամիններով հարուստ սիգը. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը խոսեցին Սևանա լճում որսի արգելքի նպատակների, վերահսկողության ընթացքի, իրականացվող միջոցառումների և դրանց արդյունավետության մասին:
2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ը Սևանա լճում արգելվել է ձկան և խեցգետնի որսը, ինչպես նաև ուժեղացվել է հսկողությունն ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ:
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ պարզվել է, որ սիգի պաշարների ավելացման միտում կա, բայց դրան խոչընդոտում է անկառավարելի որսը. «Սևանում առկա արդյունագործական միջոցներն ու սիգը ռազմավարական նշանակություն ունեն: Ժողովուրդը պետք է ընդունի, որ  պաշարը 500 տոննայից պակաս չպետք է լինի: Սա շատ կարևոր է մեր զորքի համար: Մեծ գումարներ խլող ու վիտամին չպարունակող «կանսերվա»-երին կարող է փոխարինել վիտամիններով հարուստ սիգը ասաց նա:
Բարդուխ Գաբրիելյանը նաև նշեց, որ խեցգետնի պաշարներն էլ են նվազել այս տարի: Կողակը, բեղլուն ցածր մակարդակի վրա են շարունակում մնալ, ինչը լուրջ խնդիր է:
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի խոսքով՝ շրջիկ հսկողություն է իրականացվում Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում, կազմակերպվում են ստուգայցեր. «Հանրապետության տարածքում որտեղ սիգ տեսնենք, ուրեմն դա Սևանից է: Մարդկանց որոշ տոկոս կա, խեցգետնի որսի անվան ներքո մտնում ու սիգ է որսում, ուստի որոշվել է նաև դա արգելել»,-ընդգծեց բանախոսը:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր