Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

10 հուն 2018 15:38

Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը և Վիգեն Սարգսյանը 2018 թվականի ապրիլից հետո պետք է լինեն երկրի ղեկավար կազմում

Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը և Վիգեն Սարգսյանը 2018 թվականի ապրիլից հետո պետք է լինեն երկրի ղեկավար կազմումՀայացք մամուլի ակումբում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը ամփոփեց 2017թ-ը, խոսեց 2018թ-ի զարգացումների մասին:

«Հայաստանի դիրքերը միջազգային հարթակում որոշակիորեն բարելավվել են, ինչում կարևոր դեր ունեցավ նախորդ տարի նոյեմբերի 24-ին ԵՄ հետ կնքած համաձայնագիրը»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ ընդգծեց, որ դեռևս չի կանխատեսում առաջընթաց, սակայն նաև չի տեսնում լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականություն:  

Գագիկ Հարությունյանը նաև կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 2018 թվականի ապրիլից հետո պետք է շարունակեն իրենց գործունեությունը երկրի ղեկավար կազմում. «Կարծում եմ՝ փոփոխություններն այդքան էլ նպատակահարմար չեն: 2018 թվականի ապրիլից հետո պետք է լինեն Սերժ Սարգսյանը իր քաղաքական, Կարեն Կարապետյանը իր տնտեսական հմտություններով, ինչպես նաև Վիգեն Սարգսյանը»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր