Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

12 հուն 2018 16:00

Հին բաղադրատոմս՝ մրսածության, գրիպի, արյան մեջ շաքարի բարձր մակարդակի և վիրուսների դեմ

 Հին բաղադրատոմս՝ մրսածության, գրիպի, արյան մեջ շաքարի բարձր մակարդակի և վիրուսների դեմ
Սխտորը բնական հակաբիոտիկ է, որը հարուստ է B վիտամինով, հակաօքսիդանտներով, այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են ցինկն ու սելենը։ Դա է պատճառը, որ այն լավ միջոց է գրիպի ու մրսածության դեմ։ Այն կարգավորում է արյան ճնշումը, իջեցնում խոլեստերինի մակարդակը, ինչն օգնում է կանխարգելել աթերոսկլերոզի և սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը։ Այս մթերքը կարող է օգնել նաև իջեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Այն պայքարում է նաև բակտերիաների ու վիրուսների դեմ։
Հարկավոր է
250 գրամ մաքրած սխտոր
150 մլ չոր սպիտակ գինի
150 մլ մաքուր ջուր
500 մլ խնձորի քացախ
2 դափնու տերև
1 ճաշի գդալ օրեգանո
2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
սև պղպեղի 6 հատիկ
1 ճաշի գդալ աղ։
Պատրաստման եղանակը։ Ջրին ավելացրեք գինին, ձիթապտղի յուղը, օրեգանոն, աղը, դափնու տերևն ու պղպեղը։ Եռացրեք, ավելացրեք մաքրած սխտորը։ Տաքացրեք ևս 3 րոպե։ Անջատեք կրակը, թողեք սառչի։ Լցրեք ստերիլիզացված տարայի մեջ, ավելացրեք խնձորի քացախը։ Պահեք սառնարանում։ 5 օր անց ըմպելիքը կարելի է օգտագործել։
1-2 թեյի գդալ լցրեք ջրի մեջ, օգտագործեք իմունիտետն ամրացնելու, առողջական վիճակը լավացնելու համար։
Ուշադրություն։ Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր