Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

22 հուն 2018 17:50

Բանանն իջեցնում է արյան ճնշումը, լավացնում է տեսողությունը, ուղեղի աշխատանքը…

Բանանը սննդարար պտուղ է, ինչի շնորհիվ մեծապես նպաստում է առողջությանը։ Fithacker.ru-ն ներկայացրել է, թե ինչու է հարկավոր այն օգտագործել։
Նպաստում է կալցիումի յուրացմանը։ Բանանը միացություններ է պարունակում, որոնք օգնում են ավելի լավ յուրացնել կալցիումն ու մագնիումը. այս հանքանյութերը հարկավոր են ոսկորների, ատամների, եղունգների ու մազերի ամրության համար։ Սրանք կապված են նաև աղիների միկրոֆլորայի կարգավորման հետ։

Իջեցնում է արյան ճնշումը։ Կալիումն օգնում է կարգավորել արյան ճնշումը, քանի որ լայնացնում է անոթները։
Օգնում է կանխարգելել ձղաձգումները։ Բանանը կարող է օգնել կանխարգելել ջղաձգումները, ամրացնել մկանները։

Լավացնում է տեսողությունը։ Բանանը ևս օգտակար է աչքերի առողջության համար։ Այն մեծ քանակով A վիտամին է պարունակում, որը հարկավոր է աչքերի առողջության պահպանման համար։
Լավացնում է ուղեղի աշխատանքը։ Բանանը վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, որոնք լավացնում են ճանաչողական կարողություններն ու սովորելու ընթացքը։

Պայքար դեպրեսիայի դեմ։ Բանանը կարող է օգնել բարձրացնել տրամադրությունը, քանի որ տրիպտոֆան է պարունակում. այն օրգանիզմում վերածվում է սերոտոնինի, որն անվանում են երջանկություն հորմոն։ Այն բարձրացնում է տրամադրությունը։ Բանանը նաև B6 վիտամին է պարունակում, որը նպաստում է հանգստին՝ թուլացնելով մկաններն ու օգնելով ավելի լավ քնել։
Օգնում է փորկապության դեպքում։ Բանանն օգնում է կարգավորել աղիների ակտիվությունը՝ մեղմացնելով դիարեայի և փորկապության նշանները։ Այն պաշտպանում է աղիների միկրոֆլորան։

Օգտակար է ծխախոտ օգտագործողներին։ Բանանը հարուստ է B6 և B12 վիտամիններով, ինչի արդյունքում օգնում է ծխախոտ օգտագործած անձանց հսղթահարել նիկոտինի անբավարարությունը։

Առավոտը սկսելու հրաշալի միջոց է։ Քրոնիկ հոգնածությունը կարող է հաղթահարվել բանանով կոկտեյլի օգնությամբ. բանանը, կաթն ու մի գդալ մեղրը խառնելով՝ կստանաք կոկտեյլ, որը կօգնի արթնացնել օրգանիզմը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր