Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

23 հուն 2018 09:53

« Այժմ այստեղ եմ և կօգնեմ ակումբիս պատմություն կերտել». Մխիթարյան

« Այժմ այստեղ եմ և կօգնեմ ակումբիս պատմություն կերտել». ՄխիթարյանՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձել է Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ: 
Այս մասին տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը: Մխիթարյանի խաղաշապիկի համարի մասին տեղեկությունները կհրապարակվեն ավելի ուշ:
 
«Երջանիկ եմ, որ վերջապես կարողացանք ավարտել այս գործարքը: Ուրախ եմ լինել այստեղ: Երազանքս կատարվել է, քանի որ միշտ երազել եմ «Արսենալում» խաղալու մասին: Այժմ այստեղ եմ և կօգնեմ ակումբիս պատմություն կերտել: «Ինձ միշտ դուր է եկել, թե ինչպես է խաղում «Արսենալը», ինչպես է մարզում Արսեն Վենգերը, ով աշխատում է երիտասարդ ֆուտբոլիստների հետ:
 
Սիրահարված էի Թիերի Անրիի խաղին, հնարավոր է՝ դա էր պատճառը «զինագործներին» երկրպագելու համար: Անրին բազմաթիվ գոլեր էր հեղինակում, խաղում էր թիմի համար, նա կարծես հերոս լիներ:
 
«Արսենալի» այն երկրպագուներին, ովքեր քիչ բան գիտեն իմ մասին, կասեմ, որ կարծիք կկազմեք դաշտում իմ խաղը տեսնելուց հետո: Նախասիրություն չունեմ դիրքիս վերաբերյալ, ինձ դուր է գալիս գտնվել դաշտում, տեղաշարժվել, ազատ գոտիներ ստեղծել:
 
Նախապատվություն չունեմ իմ նոր թիմակիցներիս հարցում, ցանկանում եմ խաղալ բոլորի հետ և սկսել մարզումները որքան հնարավոր է շուտ»,- ասել է Մխիթարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր