Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

30 հուն 2018 11:00

Երեւան քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը նոր սեփականատեր ունի՝ Արթուր Ջանիբեկյանը․ «ՀԺ»

 Երեւան քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը նոր սեփականատեր ունի՝ Արթուր Ջանիբեկյանը․ «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը նոր սեփականատեր ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Մոսկովյան 22 հասցեում տեղակայված «Գիտնականի տուն» կոչվող եռահարկ շենքը գնել է «Comedy Club Production»-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը:

Հիմնադրամը շենքի վաճառքի հարցում Հայաստանում համագործակցել է «Բարս» անշարժ գույքի գործակալությունը: Գործակալության տնօրեն Մարինա Չատինյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ շենքը վաճառվել է, սակայն գնորդի մասին տեղեկություն չհայտնեց: Հիշեցնենք, «Բարսի» սեփականատերը Ռոբերտ Քոչարյանի խնամին է՝ Մարինա Չատինյանը:

Բաց աղբյուրների ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ շենքը կառուցվել է 1950-ականներին։ Շենքը կառուցված է ռուսական կլասիցիզմի ոճով։ Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը ծրագրում էր շենքը դարձնել գիտնականի տուն, որտեղ պետք է հավաքվեին գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից, անցկացվեին գիտաժողովներ, հանդիպումներ և քննարկումներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր