Հունվարի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը          Արագածոտնի թեմը հունվարի 8-ին հրավիրում է միասնական ժամերգության և աղոթքի       Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին    

30 հուն 2018 11:45

Սլովակիայի խորհրդարանի խոսնակը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

 Սլովակիայի խորհրդարանի խոսնակը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը
Սլովակիայի խորհրդարանի նախագահ Անդրեյ Դանկոն հայտնել է, որ Սլովակիան դատապարտում է 1915 թվականի հայոց ցեղասպանությունը և աջակցում միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը: Այս մասին նա խոսել է իր հայ գործընկերոջ` Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ:
«Հայերը վերապրել են ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը, նրանք հարձակումների թիրախ են եղել և շատ բաների միջով են անցել, քանի որ քրիստոնեության կղզի են եղել: Չեմ թաքցնում, որ ես մարդ եմ, որը մեծագույն հարգանքով է վերաբերվում քրիստոնեության արժեքներին: Միլիոնավոր հայեր հալածանքների են ենթարկվել», - մեջբերում է ТАСС գործակալությունը Դանկոյի հայտարարությունը:
Նա իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին, քանի որ 16-րդ դարի երկրորդ կեսից մինչև 17-րդ դարի վերջն Օսմանյան կայսրությունը ստրկացրել է Սլովակիայի տարածքի մեծ մասը:
Սլովակիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2004 թվականին: Ցեղասպանության զոհերի հիշատակին Բրատիսլավայում հուշարձան է կանգնեցվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր