Երբ հրապարակվեն տվյալները, թե կիևյան ռեժիմն ինչ է արել երեխաների հետ, մասշտաբները կգերազանցեն էփշթեյնինը          Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ       Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից    

30 հուն 2018 16:00

Որպեսզի Ձեր երազանքներն իրականանան, Դուք պետք է անեք այս 3 բանը

Որպեսզի Ձեր երազանքներն իրականանան, Դուք պետք է անեք այս 3 բանըՈրպեսզի երազանքներն իրականանան, դուք պետք է շատ ջանք ու եռանդ թափեք: Համենային դեպս այդպես ասում են բոլոր նրանք, ովքեր վստահ են, որ ամեն ինչ հիմնված է ծանր և համառ աշխատանքի վրա:
 
Սակայն պրակտիկան ցույց է տվել, որ միշտ չէ, որ կարելի է հասնել ցանկալիին՝ ջանասիրաբար աշխատելով: Ռոնդա Բերնը (աղմկահարույց «Գաղտնիք» ֆիլմի հեղինակը) գրում է երեք քայլի մասին, որոնք պետք է անել, որպեսզի երազանքն իրոք իրականանա:

Որպեսզի երազանքն իրականանա՝ պետք է խնդրել
 
Դա առաջին քայլն է: Պետք է հստակ և պարզ ձևակերպել այն, ինչ ցանկանում եք: Թող Ձեր երազանքն ու ցանկությունը հնչի որպես հստակ դրված նպատակ: Եվ թող Տիեզերքը լսի այն։
 
Որպեսզի երազանքն իրականանա՝ պետք է հավատալ
 
Հավատը՝ երկրորդ քայլն է: Հիշո՞ւմ եք այն բազմաթիվ անգամ լսված արտահայտությունը․ «Մտքերը նյութական են»: Այնպես որ մի անտեսեք դա: Մտածեք, որ երազանքը ուր որ է կիրականանա: Հավատացեք դրան:
 
Որպեսզի երազանքն իրականանա՝ պետք է ընդունել
 
Հենց ընդունել: Մայքլ Բերնարդ Բեքվիթը գրում է․ «Մեր տիեզերքը՝ զգացմունքների տիեզերք է: Եթե դուք հավատում եք միայն խելքով, բայց չունեք համապատասխան զգացմունքներ, դուք բավականաչափ ուժ չեք ունենա, որպեսզի իրականացնեք այն, ինչ ցանկանում եք կյանքում: Դա պետք է զգալ: Սկզբից խնդրեք, հետո հավատացեք, որ արդեն ստացել եք ցանկալին, և այժմ ձեզ ընդամենը հարկավոր է պահպանել դրական տրամադրվածությունը»: Այնպես, որ ընդունեք Ձեր ցանկությունը ոչ միայն խելքով, այլ նաև ամբողջ սրտով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր