Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

30 հուն 2018 16:50

Ես Հայաստանից չեմ հեռացել, որ վերադառնամ. Արմեն Սարգսյան (տեսանյութ)

Ես Հայաստանից չեմ հեռացել, որ վերադառնամ. Արմեն Սարգսյան (տեսանյութ)ՀՀԿ-ի կողմից  Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը, որը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան է, ժամանեց Գիտությունների ազգային ակադեմիա՝ գիտնականների հետ քննարկում ծավալելու նպատակով:

«Շատ լարված աշխատանքային հանդիպումներ և օրեր են»,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց Արմեն Սարգսյանը և հանդիպումներից այլ մանրամասներ չներկայացրեց:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք ինքն արդեն կողմնորոշվե՞լ է, ընդունելո՞ւ է ՀՀԿ-ի՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկը, Սարգսյանը պատասխանեց.«Կողմնորոշվել եմ, անձամբ Ձեզ կասեմ: Թույլ տվեք ինձ շարունակել իմ հանդիպումերը, երբ ավարտեմ, որոշումս կայացնեմ, դուք կլինեք առաջիններից մեկը, որը կիմանաք դրա մասին»:

Հարցին՝ մշտապե՞ս եք վերադարձել, թե՞ կրկին հեռանալու եք, ինչպես արեցիք ՀՀ վարչապետ եղած ժամանակ, Արմեն Սարգսյանը նախ պատասխանեց, որ ընդմիշտ վերադարձել է և հետո հավելեց.«Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ, հետևաբար, պատասխանս ճշգրիտ է՝ ընդմիշտ»:

Արմեն Սարգսյան, արձագանքելով դիտարկմանը, որ նրա կինը հայտարարել է, թե որդիներն իրենց բրիտանացի են զգում, հորդորեց անգլերեն տարբերակով կարդալ «Daily Mail»-ին տրված հարցազրույցը.«Իմ երկու տղաները և՛ Բրիտանիայի, և՛ ՀՀ-ի  քաղաքացիներ են: Հավասարապես լինելով Բրիտանիայի քաղաքացի՝ պետք է զգան և ապրեն բրիտանացու պես,  միաժամանակ լինելով ՀՀ քաղաքացի պետք է ապրեն ՀՀ քաղաքացու պես՝ դրանից հետևող եզրակացություններով: Անգլերեն տարբերակով կարդացեք Daily Mail-ին տրված հարցազրույցը և կտեսնեք, որ  անգլերենով այդ կերպ չի հնչում: Իմ կին ասել է, որ որդիներս իրենց բրիտանացի են զգում, բայց հպարտ հայեր են»:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր