Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

31 հուն 2018 15:00

Դատավորը պատասխանատվության կենթարկվի, եթե նրա որոշման պատճառով պետությունը ՄԻԵԴ-ում պարտվի

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը»՝ երկրորդ ընթերցմամբ: Նախագծով սահմանվում է դատական իշխանության կազմակերպման և գործունեության հիմունքները, դատավորի ապաքաղաքականացվածության հարցը, դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջները, սահմանվում են դատարանների կան իշխանության կազմակերպման և գործունեության սկզբունքները և այլն: 

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախատեսվել է առանձնահատուկ կարգ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահների և Վճռաբեկ դատարանի նախագահի համար: Նախատեսվում է ավելացնել դատավորների թվաքանակը 12-ով, երկուսը՝ մարզերի դատարաններում. դա տեղի կունենա 2019 թվականի հունվարի 1-ից՝ Արարատի և Արմավիրի մարզերում, երկուսը՝ Վերաքննիչ քրեական դատարանում:
 
Օրենսգրքից հանվել են դատական սանկցիաների շարքից մեծ աղմուկ բարձրացրած դատական տուգանքների վերաբերյալ կարգավորումները: «Այդ հարցը մենք կկարգավորենք շատ շուտով, որը ձեզ կներկայացնենք դատավարական օրենսգրքերում»,-ասաց նա:
 
Գևորգ Կոստանյանի առաջարկով նախագծում տեղ է գտել նորմ, ըստ որի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի նաև ՄԻԵԴ որոշումների հիման վրա արձանագրված խախտումների փաստով:

Արտակ Զեյնալյանի համար տարակուսելի է այս հարցը, քանի որ մինչև ՄԻԵԴ հասնելը հարցը բոլոր ատյաններով անցնում է, և այդ դեպքում հարց է առաջնում, թե որ ատյանի դատավորը պետք է պատասխանատվության ենթարկվի:

Գևորգ Կոստանյանի համոզմամբ՝ ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա, դատարանակազմությունը ինչ որոշում էլ տա, դա չէր ունենում այն ակնկալվող հետևանքը, եթե չկա դատավորին պատասխանատվության ենթարկելու մոտեցումը:

Կոստանյանը նշեց, որ կառավարությունը փոփոխություն է կատարել և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու է նաև բոլոր այն դեպքերում, եթե արձանագրվեց նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, այն հայտնաբերումից մեկ տարվա ընթացքում: 

«Դա կլինի ներքին, թե միջազգային իրավական արդյունքում, դա հիմք է հանդիսանալու դատավորների նկատմամբ վարույթ հարուցելուն: Ինքնին միջազգային դատարանի որոշումը հիմք չի դատավորին պատասխանատվության ենթարկելու համար, բայց հիմք է կարգապահական վարույթ հարուցելու համար»,-ասաց նա:

Հարցը դրվեց քննարկման և մտավ լիագումար նիստ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր