Այսօր իրավիճակը կախված է Մոսկվայից, թեև Երևանն ամեն ինչ անում է գործընթացն արևմտյան հարթակ տեղափոխելու համար          Թուրքիայում վիճակը բավականին ծանր է հատկապես քրդաբնակ շրջաններում       Թուրքիայում զոհերի թիվն աճում է. Ափամերձ գոտին ջրի տակ է անցել. Թուրքիայի Իսկենդերունի բնակիչներին տարհանում են    

01 փետ 2018 16:00

Հրապարակվել է Հայաստանը լքելուց հետո Արմեն Սարգսյանի գրած նամակը Վազգեն Սարգսյանին

Հրապարակվել է Հայաստանը լքելուց հետո Արմեն Սարգսյանի գրած նամակը Վազգեն Սարգսյանին
Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, հրապարակել է ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի նամակը իր եղբորը: Նա այդ նամակը սպարապետին գրել է 1997 թ., երբ բուժվելիս է եղել Լոնդոնում: Ըստ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ այս նամակը վկայում է, որ նրանք մտերիմ են եղել:
«Չէի ցանկանա եղբորս՝ Վազգենի անձնական նամակները ընդհանրացնել, բայց էս մեկը բացառության կարգով, վաղվանից օրիգինալը կտեղադրվի Վ. Սարգսյանի տուն-թանգարանի նամակների ցուցասրահում, ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք տարեթվին, այսինքն Արմեն Սարգսյանի անմիջապես հրաժարականից հետո. նամակը գրվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, որտեղ կենաց-մահու կռիվ էր տալիս Արմեն Սարգսյանը. Եվ ուրեմն…. եթե էսքանից հետո կլինեն մարդիկ, որոնք կշարունակեն կասկածի տակ դնել Վազգենի ու Արմենի փոխադարձ հարգանքն ու հարազատ լինելը, մեղմ ասած բարոյական չէ.
Հ.Գ. Ցավոք սրտի եղբայրս չկա, բայց փառք Աստծո կա Արմենը Սարգսյան, երկուսիցդ էլ ներողամտություն եմ հայցում, ձեր անձնականը ընդհանրացնելու համար»,- գրել է նա նամակի լուսանկարին կից:
Հրապարակվել է Հայաստանը լքելուց հետո Արմեն Սարգսյանի գրած նամակը Վազգեն Սարգսյանին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր