Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը          Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում    

01 փետ 2018 21:00

5 հաղորդագրություն, որոնք վկայում են, որ նա իրոք անտարբեր չէ

Դատելով տղամարդու ուղարկած հաղորդագրությունների բովանդակությունից՝ կարելի է հասկանալ՝ սիրում է նա ձեզ, թե ոչ:

Ներիր, ես երեկ քնեցի և չկարողացա պատասխանել քեզ, ինչով ես այժմ զբաղված:
Եթե նա փորձում է արդարանալ ձեր գրած հաղորդագրությանը չպատասխանելու համար, որպեսզի դուք չմտածեք, թե նա ձեզ արհամարհել է, նշանակում է դուք թանկ եք իր համար: Ամեն դեպքում նա ցանկանում է արժանանալ ձեզ սիրուն և ամեն ինչ անում է, որպեսզի դուք իր մասին դրական կարծիք ձևավորեք:

Քեզ նույնպես բարի լույս և լավ օր: Հույս ունեմ այսօր կհանդիպենք:
Եթե նա նմանատիպ բովանդակություն ունեցող հաղորդագրությամբ է պատասխանում ձեզ, նշանակում է իսկապես ցանկանում է հնարավորինս շատ շփվել ձեզ հետ: Եվ եթե առավոտյան  ձեզ տեսնելու հույս է փայփայում, ուրեմն ողջ օրվա ընթացքում մտածելու է ձեր մասին և սպասելու ցանկալի հանդիպմանը: Իսկ ովքեր պարզապես ձեր գրած նամակին բարի լույսով են պատասխանում, ուրեմն այնքնա էլ լուրջ տրամադրված չեն ձեզ հետ հարաբերություններում:

Ես հիմա աշխատավայրում եմ և մի քիչ զբաղված եմ: Հենց ազատվեմ, կզանգահարեմ:
Լավ է, երբ տղամարդը զգուշացնում է աղջկան կամ կնոջը, թե ինչու չի պատասխանում նրա հեռախոսազանգերին: Դա նշանակում է, որ դուք կարևոր եք իր համար և նշանակալի դեր ունեք: Այլապես նա կարող էր պարզապես չզգուշացնել և հետ զանգահարել իրեն հարմար պահին՝ անգամ գիտակցելով, որ դա կվշտացնի ձեզ:

Ես նույնպես քաղցած եմ: Գուցե երեկոյան ընթրելու համար հետաքրքիր տեղ գտնենք:
Եթե դուք նրան գրել եք ձեր ընդմիջման ժամին՝ նշելով, որ քաղցած եք, իսկ նա նման բովանդակությամբ հաղորդագրություն է ուղարկել, ուրեմն լուրջ է տրամադրված ձեզ հետ հարաբերություններում, քանի որ միասին հետաքրքիր ժամանակ անցկացնելու առաջարկ է անում: Ի վերջո դուք նրան անգամ նման ակնարկ չեք արել, իսկ նա սեփական նախաձեռնությամբ ձեզ ընթրիքի է հրավիրում՝ փորձելով որքան հնարավոր է երկար լինել ձեր ընկերակցությամբ:

Եթե չես կարողանում քնել, զանգիր ինձ: Մենք կզրուցենք այնքան ժամանակ,մինչև կքնես:
Նա պատրաստ է զոհաբերել իր ժամանակը և անգամ քունը՝ ձեզ հետո խոսելու և անքնության դեմ պայքարելու հարցում ձեզ օգնելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր