22:05 - Աշխատանքի առաջարկ Hayacq.com կայքում         22:00 - Վենետիկի հանձնաժողովում քննարկվել են ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները. հանձնաժողովը չի խոչընդոտելու ՀՀ կայուն զարգացման գործընթացին      21:45 - Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք. ՀՔԾ    

02 փետ 2018 16:06

Խաղողի և գինու մասով, Եվրոպայի հետ համագործակցության շատ լայն քաղաքական դուռ է բացվել. Տեսանյութ

Խաղողի և գինու մասով, Եվրոպայի հետ համագործակցության շատ լայն քաղաքական դուռ է բացվել. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը խոսեց խաղողի բերքի նկատմամբ պահանջարկի աժիոտաժի և գինեգործության ոլորտի հարցերի, խնդիրների շուրջ:
Խոսելով արտահանման հիմնական շուկաների մասին Ավագ Հարությունյանը նշեց. «Մեր արտահանումը հիմնականում ռուսական շուկայում է, բայց մենք միշտ ձգտել ենք, որ ռուսական շուկայում մեր ներկայության տոկոսը նվազի»,- ասաց նա, հավելելով, որ GSP+ համակարգը մեզ թույլ է տալիս, որ կարողանանք մրցակիցների հետ հավասար դաշտում լինել, բայց երբ Վրաստանը ստորագրեց ԵՄ-ի հետ պայմանագիր, իսկ մենք՝ ոչ, Արևմուտքը շատ ավելի լավ աչքով սկսեց նայել Վրաստանին։ Իրավական, ֆինանսական, դրամավարկային, քաղաքական բոլոր հարցերում սկսեցին օգնել Վրաստանին։ Արդյունքում՝ վրացիները ստացան շատ մեծ գրանտներ, ավելի շատ էժան ռեսուրսներ: Սա բերեց նրան, որ մենք եվրոպական շուկաներում 15-20 տոկոսով ավելի վատ հարկային և բարոյական դաշտում հայտնվեցինք, քան վրացիները։ 
Իսկ, թե ի՞նչ հնարավորություն կտա ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, Ավագ Հարությունյանը նկատեց. «Այս մի քանի ամսվա ընթացքում եվրոպական կողմից համագործակցության լայն առաջարկներ ենք ստացել գինեգործության ոլորտում, արդեն առաջին գրանտները կան, որոնց մասին մենք չէինք էլ կարող երազել՝ մինչև այս համաձայնագրի ստորագրումը։ Այդ գրանտներն առայժմ 0.5 մլն դոլարի չափով են, բայց խոստումները շատ ավելի լուրջ են, և կարծում եմ, որ խաղողի և գինու մասով բացվել է մի շատ լայն քաղաքական դուռ՝ Եվրոպայի հետ համագործակցության, որը շատ շուտով կունենա տնտեսական ասպեկտ»։
 
Անդրադառնալով  հայկական գինիների որակին, նա նշեց, որ մինչև 2000 թվականը գինի արտադրում էին նրանք, ովքեր կոնյակ էին արտադրում, և մենք ունեինք ոչ որակյալ գինի. «2008թ. տեղի ունեցավ տնտեսական ճգնաժամը և 75 տոկոսով նվազեց կոնյակի սպառումը, արտահանումն ու արտադրությունը, և կոնյակ արտադրողները հասկացան, որ գինուն պետք է նայել ոչ թե՝ մատների արանքով, այլ՝ որպես դիվերսիֆիկացիայի լավ աղբյուր և որպես պահուստային շատ լավ տարբերակ։ Եվ քանի որ իրենք հարուստ էին, սկսեցին շատ մեծ ներդրումներ կատարել գինեգործության մեջ»։

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր