Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

02 փետ 2018 15:50

Ինչո՞ւ է Աբգար Ափինյանը հեռացվել Համահայկական գրողների միության շարքերից

Ինչո՞ւ է Աբգար Ափինյանը հեռացվել Համահայկական գրողների միության շարքերիցՀայացք մամուլի ակումբում Համահայկական գրողների միության նախագահ Ժան Էքմեքչյանը, «Հայրենիքի Ձայն» թերթի գլխավոր խմբագիր Հարություն Հովնաթանը և «Հայրենիքի Ձայն» թերթի տնօրեն Սամվել Պողոսյանը խոսեցին Համահայկական գրողների միության ղեկավարության փոփոխության հարցի և «Հայրենիքի Ձայն» թերթի ճակատագրի մասին:

Համահայկական գրողների միության նախագահ Ժան Էքմեքչյանը նշեց, որ միությունը հիմնադրվել է 2017թ-ի մայիսին, երկու հիմնադիր անդամների միջոցով՝ հանձինս իրեն և Աբգար Ափինյանի: Այնուհետև, որոշ ժամանակ անց, գործադիր վարչության անդամների ժողովը որոշել է Աբգար Ափինյանի լիազորությունները դադարեցնել. «Մեր միջև կային սկզբունքային մեծ տարբերություններ: Զանազան պատճառներով, որպես միության նախագահի և անդամի,  Համահայկական գրողների միության գործադիր վարչության անդամների ժողովը, որոշեց դադարեցնել նրա լիազորությունները: Այդ որոշումը հաստատվել է ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից: Իրեն կողմից այն պնդումը, որ անարդարություն է եղել չի համապատասխանում իրականությանը՝ մեր ձեռքի տակ է արդարադատության նախարարի ստորագրությամբ 16 էջանոց վերլուծությունը»,-ասաց Ժան Էքմեքչյանը:

Սամվել Պողոսյանն էլ նշեց, որ իրենք լուրջ նպատակներ են ունեցել, միջոցներ են տրամադրել Համահայկական գրողների միությանը, որպեսզի լուրջ միջոցառումներ կազմակերպվեր. «Մենք լուրջ նպատակներ ունեինք՝ հրատարակել գրքեր, ցանկանում էինք ստեղծել թարգմանչաց տուն, որպեսզի և հայ գրողների ստեղծագործությունները թարգմանվեր աշխարհի տարբեր լեզուներով և աշխարհի լավագույն ստեղծագործողների գործերը թարգմանվեր հայերեն: Բոլոր ներդրումները, բոլոր եկամուտները պետք է հաշվառման ներկայացվեր, ֆինանսական մուտքերի, ելքերի օրինականությունը պետք է պահպանվեր, սակայն, այս առումով Աբգար Ափինյանի կողմից եղել են լուրջ խախտումներ,-ասաց նա՝ հավելելով, որ Աբգար Ափինյանը «Հայրենիքի Ձայն» թերթի 4-րդ համարը տպագրել է ապօրինաբար՝ լինելով արդեն միությունից հեռացված, իսկ թերթը պատկանում է միությանը, անկախ ղեկավար կազմում անձերի փոփոխությունից:

Հարություն Հովնաթանն, ով «Հայրենիքի Ձայն» թերթի հիմնադիրներից է եղել նշեց, որ  25 տարվա դադարից հետո միությունը ձեռնամուխ է եղել «Հայրենիքի Ձայն» թերթի հրատարակմանը, որը նախորդի իրավահաջորդն է. «Թերթի հիմնական խնդիրները մնում են նույնը ինչ որ 1965 թ-ին էր, երբ ստեղծվեց թերթը: Թերթի նպատակն էր ստեղծել հոգևոր հայրենիք և հայ ժողովրդին միավորել սիրո և հավատի շուրջ: Մենք պետք է միավորենք ազգը հոգևոր դաշտում»,-ասաց Հարություն Հովնաթանը:

Իսկ թե ի՞նչ սկզբունքային տարաձայնություններ կան Հայաստանի գրողների միության հետ, որ ստեղծվել է այս կառույցը,  բանախոսները նշեցին, որ իրենք շատ լավ հարաբերություններ ունեն Հայաստանի գրողների միության հետ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր