Դոլարն ու ռուբլին թանկացել են, ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 26-ի համար          Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»       Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ»    

03 փետ 2018 16:15

Մաշկի խնամքի հեշտ միջոցներ

Մաշկի խնամքի հեշտ միջոցներԴեմքի գեղեցիկ և առողջ մաշկ ունենալու համար պետք է խնամել դեմքը: Մաշկի համար լավագույնն են համարվում բնական միջոցները’ պատրաստված մրգերից, հատապտուղներից: Առաջարկում ենք դիմակների մի քանի տեսակներ, որոնք կարող եք պատրաստել տնային պայմաններում.

Ելակով սկրաբ
3-4 հատ հասած ելակը ճզմել: Եթե մաշկը չոր կամ նորմալ է , հարկավոր է ավելացնել 1 ճ. գ. ձիթայուղ: Եթե ճարպոտ կամ խառը’ յոգուրտ:

Խնձորով երիտասարդացնող դիմակ
Ոչ մեծ խնձորը մաքրել և մանր քերիչով անցկացնել: Ավելացնել 1 ճ. գ. ձիթայուղ և խառնել: Քսել դեմքին և լվանալ 15 րոպեից:
Հաղարջով դիմակ պրոբլեմատիկ մաշկի համար

Հատապտուղը ճզմել, վերցնել 1 ճ. գ. և խառնել 1/2 ճ. գ. կապույտ կավի հետ քսել դեմքին և լվանալ 10 րոպեից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր