Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին․ «Հրապարակ»          «Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսի. «Ժողովուրդ»       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 6-ի համար    

05 փետ 2018 14:55

Ի՞նչ է պատմում ձեռագիրը մարդու մասին

Ի՞նչ է պատմում  ձեռագիրը  մարդու մասինՁեռագրի և բնավորության միջև կապն ուսումնասիրում է գրաֆալոգիա գիտությունը: 

Այն թույլ է տալիս ըստ ձեռագրի որոշել մարդու խելքը, կամքի ուժը, ինքնագնահատականը, հուզականությունը: Ներկայացնում ենք հիմնական նշանները, որոնք թույլ են տալիս եզրակացություններ անել մարդու տեսակի մասին:

Ձեռագրի չափը խոսում է մարդու շփվողականության մասին: Մեծ ձեռագիր ունցող մարդիկ հեշտ են լեզու գտնում ուրիշների հետ և շատ ընկերներ ունեն: Մանր ձեռագիրը ցույց է տալիս պարփակվածություն: 

Անկյունային տառերը էգոիստ մարդկանց բնավորությունն են, կլորավունները՝ բարի և սրտաբաց մարդկանցը:
Ուժեղ սեղմված թանաքով գրում են կամքի մեծ ուժ ունեցող մարդիկ: Թույլ գրված տառերը բնորոշ են թուլակամ մարդկանց: 

Ճիշտ և ուղիղ ձեռագիր ունեն հանգիստ և կայուն մարդիկ: Քիչ լղոզված են լինում աշխույժ, թեթևամիտ, նաև նյարդային մարդկանց ձեռագրերը:
Եթե բառի մեջ տառերը նորմալ կապված են իրար, ապա դա խոսում է՝ նորմալ մտածելակերպի մասին: Եթե տառերը բաժանվում են իրարից, դա ցույց է տալիս ինտուիցիայի զարգացումը:

Գրվածքի ձախ կողմում թողնվող հատվածը ցույց է տալիս մարդու վերաբերմունքը նյութականին: Նեղ հատվածները ցույց են տալիս խնայող լինելը, լայները՝ շռայլություն: 

Լավատեսի մոտ տողերը սկզբից մինչև վերջ սկսում են բարձրանալ, իսկ վատատեսի մոտ՝ իջնել:
Ուղիղ տողերը բնորոշ են հանգիստ, իրավիճակը ռեալ գնահատող մարդկանց:

Ալիքաձև տողերը խորամանկության նշան են:

Ստանդարտ, հասարակ ձեռագիրը բնորոշում է ինքնավստահություն և համարձակություն: 
Այս ամենը վերաբերում է նաև ստորագրությանը, որը մշտապես հստակ չէ, այլ կախված է տրամադրությունից, իրավիճակից հանգամանքից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր