«Խառը կանաչու» դարաշրջան. «Ելք»-ի երթն ավարտվեց
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նույնանուն դաշինքի հավաք-երթի ժամանակ նշել է, որ այս փուլը պատմագրության մեջ կոչվելու է «Խառը կանաչու» ժամանակաշրջան։
«Պատմագրության մեջ կան դարաշրջաններ, կա բրոնզո դարաշրջան, երկաթե դարաշրջան։ Մեր ընթացիկ շրջանը կոչվելու է «խառը կանաչու» դարաշրջան։ Թանկացումները հասել են արդեն դպրոցական բուֆետներին, պրոցեսը ըստ էության ծավալվում է մարզերում, դիզվառելիքի թանկացումը բերում է նոր թանկացումների։ Իսկ կառավարությունն ասում է՝ զատո խառը կանաչին էժանացել է 30 տոկոսով։ Ու հայտարարում են՝ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Ասում են՝ մեր աղքատները չեն մեռնի, իմունիտետ են ձեռքբերել»,- ասել է Փաշինյանը:
Նա հավելել է. «Այս մոտեցումը մենք անթույլատրելի ենք համարում։ Մեր խնդիրը արտագաղթը չէ, այլ որ Հայաստանի տնտեսությունը, ի վերջո, լինի մրցունակ»։
Դաշինքը ԱԺ-ում արտահերթ նիստի առաջարկ է անելու, ներկայացնելու է հարկային նոր օրենսգիրք, որ գները հետողորմյա լինեն։ Առաջարկելու են նաև եկամտահարկը նորից բերվի նախորդ ցուցանիշին։
Փաշինյանը նշել է, որ շարունակելու են փողոցային պայքարը, սակայն հստակ օրը չի հայտնել։