Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

06 փետ 2018 10:30

Ովքեր են ԱԺ-ից տապալել ատեստավորումը. մանրամասներ. «Հրապարակ»

Ովքեր են ԱԺ-ից տապալել  ատեստավորումը. մանրամասներ. «Հրապարակ» «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում ծառայողների ատեստավորման հերթական փուլից «կտրվել» է ԱԺ-ի հնաբնակներից մեկը՝ տեղեկատվական վարչության պետ Մարուսյա Ավետիսյանը՝ ԱԺ-ի «դասատուն», ում գրեթե ամեն օր կարելի է տեսնել ԱԺ հյուրընկալած դպրոցականների կամ ուսանողների շրջայց եւ «Բաց դաս» կազմակերպելիս։ Նա ԱԺ-ում այդ աշխատանքին է 20 տարուց ավելի։
 
Ուշագրավ է, որ գրավոր թեստը ճիշտ է լրացրել, «կտրվել» է բանավոր քննությունից, չի պատասխանել մասնագիտական 2 հարցի, որից հետո մտերիմներին բողոքել է, որ լավ է պատասխանել։ Բախտը չի ժպտացել նաեւ նրա տեղակալ Արուսյակ Քանանյանին, ով նույնպես 2000-ականների սկզբից է ԱԺ-ում։ Ատեստավորման մրցութային հանձնաժողովի նախագահը Նաիրա Զոհրաբյանն է, քարտուղարը՝ ԱԺ լրատվականի պետ Արսեն Բաբայանը, անդամները՝ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը, իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Լիանա Սիմոնյանը»։ 

Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր