Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում          Ըստ կենդանակերպի նշանների ամենակատարյալ կանանց եռյակը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

10 փետ 2018 11:08

Մասո՞ն, ԿԳԲ-ի գործակա՞լ, թե՞… Ո՞վ է Արմեն Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի մասին եղան տարբեր հրապարակումներ, որ հասցրել է իրեն շատ ոլորտներում փորձել՝ գիտնական, դեսպան, վարչապետ, գործարար: Եղան անգամ հայտարարություններ, որ նա խորհրդային տարիներին ԿԳԲ-ի գործակալ է եղել. նման տեսակետ հնչել է վերջերս Լոս Անջելեսում գործող հայկական հեռուստաընկերության հաղորդաշարերից մեկի ժամանակ: Որպես փաստարկ բերվում էր այն հանգամանքը, որ ԽՍՀՄ-ի օրոք Քեմբրիջի համալսարանում ամեն մարդ չէր կարող դասավանդել, իսկ Սարգսյանը դասախոսել է:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ Ձեզ անգամ անվանեցին ԿԳԲ գործակալ, Արմեն Սարգսյանն ասել է. «Հետո` մասոն, այլմոլորակային, տեմպլիեր, չգիտեմ… ինչ ուզեք»:

Իսկ հնարավո՞ր էր ԽՍՀՄ տարիներին դասավանդել Քեմբրիջի համալսարանում առանց ՊԱԿ-ի թույլտվության, նա արձագանքել է. «Քեմբրիջի համալսարանում Խորհրդային Միությունից տասնյակ հայաստանցիներ կան, փայլուն գիտնականներ են»»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր