«Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսի. «Ժողովուրդ»          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 փետ 2018 10:15

ԱԺ-ում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն. Ինչու լեզու չեն գտնում Արա Բաբլոյանը, Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը.«Իրատես».

ԱԺ-ում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն. Ինչու լեզու չեն գտնում Արա Բաբլոյանը, Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը.«Իրատես».«Մինչ ՀՀԿ-ի գլուխը խառն է նախագահ ու վարչապետ ընտրելու հարցով, խորհրդարանական կառավարման անցնող երկրի խորհրդարանում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: ԱԺ ղեկավարության մեջ ներքին լարվածություն կա: Ընդդիմության փոխխոսնակին չհաշված՝ ՀՀԿ խմբակցության եռյակի՝ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի, փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի հարաբերությունները, կարծես, այնքան էլ հարթ չեն:
 
Մեր տեղեկություններով՝ նրանցից ամեն մեկը սեփական կռիվն ունի մյուսի հետ, բայց ամենաանմխիթար վիճակում Արա Բաբլոյանն է, քանի որ երկու փոխխոսնակներն էլ հաճախ նյարդայնանում են նրա գործելաոճից: ՀՀԿ խմբակցությունում էլ, մեղմ ասած, ոգևորված չեն օրենսդրական աշխատանքները կազմակերպելու Բաբլոյանի «հմտությամբ»: «Մեծ բան չէ նիստ վարելը, ուղղակի քաղաքական մարդ չէ, ինքն իր ափսեում չէ»,- նշում են խմբակցությունում:

 
Իսկ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը, մեր տեղեկություններով, միմյանց մրցակից են տեսնում խորհրդարանի ապագա ղեկավար դառնալու հավակնություններում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր