11:40 - Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում գետում հայտնաբերված երիտասարդի մահվան մասին         11:20 - Լոռու մարզում հայտնաբերվել է ВАЗ մակնիշի վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի սառած դին      11:00 - «Աէրոֆլոտ»-ի խնդրահարույց որոշումը. «Ժողովուրդ»    

13 փետ 2018 18:50

Ինչպես իրենց կդրսևորեն կենդանակերպի նշաններն անմարդաբնակ կղզում

 
Խոյ- Խոյերը ելույթ կունենան այն մասին, որ բոլորը պետք է միասին գործեն, իսկ բոլոր գործողությունները պետք է գլխավորի տաղանդավոր առաջնորդը: Ակնհայտ է, որ չարժե կոնկրետացնել, թե ում նկատի ունեն, երբ ասում են՝ տաղանդավոր առաջնորդ, խոյերն առանց ավելորդ համեստության՝ կառաջարկեն հենց իրենց թեկնածությունը: Զարմանալին այն է, որ իրենց գործունեության հենց սկզբից նրանց մտքում արդեն գործողությունների հրաշալի պլան է ծնվում:
Ցուլ- Համառ Ցուլերը դեռ երբեք հետ չեն կանգնել իրենց ճանապարհից: Նրանք մի կարևոր գաղափար կառաջարկեն ու իրենց ողջ ուժը կներդնեն, որ մտածածը մինչև վերջ իրականացնեն: Նույնիսկ դժվարության ու աշխատանքի դանդաղ ընթացքի պարագայում Ցուլերը չեն հանգստանում: Բացի դրանից՝ երբ մեծ տանջանքների ընթացքում նրանք լսեն, որ բոլորին արդեն փրկել են, իսկ իրենց ծրագրածը չի իրականացել, կարող են նույնիսկ տխրել:
Երկվորյակներ- Ահա թե ով կլինի՝ ինչպես՝ ձուկը ջրում: Երկվորյակներին կոգեշնչի կատարվածը: Նրանք իրական հաճույք կզգան, չէ՞ որ իրենց գաղտնի երազանքը կատարվել է: Խնդիրնե՞ր, վտա՞նգ: Ախր նրանք միայն երազում էին նման արկածի մասին: Դրա համար, երբ ոմանք կընկնեն պանիկայի մեջ, երկվորյակները կփնտրեն հարմարավետ լողափ և զբոսնելու համար գեղեցիկ վայրեր:
Խեցգետին- Այս կենդանակերպի ներկայացուցիչները, առանց ավելորդ աղմուկի, միանգամից կղեկավարեն խոհանոցը: Նրանք խմբին կապահովեն սննդամթերքով, կկազմակերպեն կղզում մրգեր որոնելու աշխատանքները, խորհուրդ կտան ինչ-որ մեկին ձուկ որսալ, իսկ իրենք կմնան կրակի մոտ և անձամբ կզբաղվեն կերակրի պատրաստման աշխատանքներով: Մի խոսքով՝ Խեցգետինները ոչ ոքի քաղցած չեն թողնի:
Առյուծ- Անմարդաբնակ կղզում այս ստեղծագործող էակները կձգտեն գոնե մի հարմարավետություն ստեղծել: Առյուծները լավ են վերաբերվում արկածներին, բայց կենդանիների արքան այդքան էլ մեծ բան չի համարում ավազի վրա ու բաց երկնքի տակ քնելը, առավել ևս՝ անձրևի ժամանակ: Պետք է նշել, որ նման պարագայում Առյուծը ոչ միայն իր մասին է հոգ տանում, այլև մյուսների:
Կույս- Կույսերը, իհարկե, հոռետեսորեն կտրամադրվեն: Նրանք մոտալուտ փրկության հույս չեն ունենա: Ընկնելով անմարդաբնակ կղզի՝ նրանք կսկսեն ամեն ինչի մասին միանգամից մտածել: Նրանց գլխում կլինեն քնելու տեղի, միջատներից պաշտպանվելու, սնվելու, փրկության ճանապարհների, գազաններից պաշտպանվելու մասին մտքեր:
Կշեռք- Ահա թե ով թույլ չի տա, որ «ռոբինզոնները» հուսահատվեն: Կշեռքները կզվարճացնեն ու կոգևորեն, լավատեսական կանխատեսումներ կանեն, կմտածեն ամեն ինչ, որպեսզի այդ արկածն անմոռանալի դառնա: Նստելով կրակի մոտ՝ մարդիկ կմոռանան, թե որտեղ են հայտնվել:
Կարիճ- Այս խորաթափանց մարդիկ սկսզբից կվերլուծեն, թե ինչու և ինչի համար են իրենք ընկել այդ կղզին: Կարիճները նույնիսկ կփորձեն մի բան անել, բայց դա նրանց անձնական գաղտնիքն է: Նրանք նաև կաջակցեն իրենց բախտակիցներին դժվար պահերին: Թեկուզ իրավիճակն ու հանգամանքները փոփոխվել են, բայց կարիճները նախկինի պես ուժեղ են՝ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես:
Աղեղնավոր- Աղեղնավորները երբեք չեն հուսահատվում: Նրանք համոզված են, որ փրկությունը մոտ է: Եթե պետք լինի, նրանք կարող են բոլորին համոզել, որ դա միայն երազ է, և ոչ մի անմարդաբնակ կղզի իրականում չկա:
Այծեղջյուր- Եթե կա մեկը, ով չի ընկնի պանիկայի մեջ, ապա դա հաստատ այծեղջյուրն է: Այծեղջյուրը միանգամից խումբ կստեղծի, որը պետք է հետազոտի կղզին: Հետո կտա ռացիոնալ և օբյեկտիվ կանխատեսում, թե ի՞նչ է իրենց սպասվում ապագայում: Կպարզի՝ հնարավո՞ր է ապրել այդ կղզում, թե՞ ոչ, և ի՞նչ է հարկավոր անել:
Ջրհոս- Ջրհոսները, որքան էլ տարօրինակ է, կհուսահատվեն, որ ստիպված են եղել հայտնվել իրենց տնից այդքան հեռու: Նրանք կսկսեն առաջարկել տուն վերադառնալու բոլոր հնարավոր տարբերակները: Նրանք նաև տարբեր խնդիրների հրաշալի լուծումներ կառաջարկեն:
Ձկներ- Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչին կանհանգստացնի անորոշությունը: Ինչքան երկար նա ստիպված լինի ապրել այդ կղզում, այդքան իրեն դժբախտ կզգա: Ձկները քնում ու տեսնում են, թե ինչպես է պետք այդտեղից դուրս գալ: Նրանք գիշերները կնստեն կրակի մոտ, ցերեկները կնայեն ծովին՝ փրկության նավ տեսնելու ակնկալիքով: Պարզ է, որ հենց Ձկները բոլորին կտանեն երկար սպասված փրկության լուրը:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր