Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ          Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը       Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները    

15 փետ 2018 12:50

«Մենք ֆիքսում ենք, ոչ մի բան չենք անում, հաջորդ տարի նորից ֆիքսում ենք». Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ բնապահպանության նախարարության կողմից եռամսյակային կտրվածքով ներկայացվում են շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հետազոտություններ, որոնք պարունակում են հանրապետության տարբեր բնակավայրերի մթնոլորտային օդի, հողերի և ջրերի աղտոտվածության, սահմանաչափերի գերազանցման վերաբերյալ տեղեկություններ։

Միաժամանակ, ըստ նրա, նշված հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների, պատճառների և դրանց վերացման վերաբերյալ վերլուծություններ, իսկ օրենսդրությամբ լիարժեք սահմանված չեն արձանագրված խնդիրների նվազեցման կամ լուծման պարտադիր պայմաններ և գործուն մեխանիզմներ։

Վարչապետը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց  մեկամսյա ժամկետում ապահովել շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքներում արձանագրված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ վերլուծության իրականացումը, ինչպես նաև կառավարության աշխատակազմ ներկայացնել դրանց կատարումը ապահովող գործիքակազմի վերաբերյալ առաջարկություններ, ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարին վարչապետը հանձնարարեց ձեռնարկել միջոցներ համայնքների կողմից, բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքում վերհանված խնդիրների նվազեցման և բնապահպանական վիճակի բարելավման ուղղությամբ։

«Գոյություն ունեն համայնքներ, որտեղ տարեցտարի բնապահպանության նախարարությունը նույն եզրակացությունն է անում, բայց այդ նյութից հասկանալի չի, թե համայքապետն ինչ պետք է անի, հասկանալի չէ, թե պատճառը որտեղի՞ց է, և դա կրո՞ւմ է, ես չգիտեմ, թե ինչ բովանդակություն: Այսինքն` մենք ֆիքսում ենք, ոչ մի բան չենք անում, հաջորդ տարի նորից ֆիքսում ենք: Դրա համար երկրորդ կետի կատարման համար խիստ անհրաժեշտ է, որ առաջին կետը լինի հաշվելի, չափելի»,- ընդգծեց վարչապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր