Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

17 փետ 2018 19:10

Արա Աբրահամյանը՝ աղմուկի կենտրոնում

Արա Աբրահամյանը՝ աղմուկի կենտրոնում
ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչներին խիստ վրովեցրել է ՌԴ հայ համայնքի նախագահ Արա Աբրահամյանի հասցեին Ռուբեն Գրիգորյանի հնչեցրած մեղադրանքները: Armday.am-ի հետ զրույցում հայ համայնքի ներկայացուցիչները ասացին. «ՌԴ ներկայացուցիչները, քաղաքական ու հասարակական սեկտորի բազմաթիվ ներկայացուցիչներ խիստ վրդովված ու լրջորեն տրամադրված է պատասխանատվության ենթարկել Ռուբեն Գրիգորյանին՝ ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի  հասցեին հնչեցրած զրպարտանքների համար: ՌԴ հայությունը միաձայն հայտարարել է, որ թույլ չի տա ազգադավ ոմն մեկին, ով տարիներ շարունակ ապրելով ՌԴ-ում, անգամ մեկ հայ ընտանիքի հոգսը չի կիսել, ընդհակառակը՝ հնարավորության դեպքում դրսում ապրող հայերին շահագործել է, այսօր փորձում է իր հիվանդ անբիցիաներին տուրք տալով զրպարտել, կամ սեւացնել Արա Աբրահամյանի նման անձին»,- իրենց վրդովմունքն ու դժգոհությունը արտահայտելիս ասացին հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ:

Նրանց խոսքով՝ Արա Աբրահամյանը օրինակելի հայ է, հայրենասեր մարդ, որն իր ողջ կյանքը նվիրել է ՌԴ-ում ապրող հայության կյանքը հնարավորինս կազմակերպված եւ բարեկեցիկ դարձնելուն: «Չի եղել մի հայ, որը խնդիր ունենա եւ խնդրի մասին Արա Աբրահամյանը տեղեկացված լինի ու այդ խնդիրը շուտափույթ ու դրական լուծում չստանա»:

Բացի այդ տեղեկությունների համաձայն Ռուբեն Գրիգորյանն իր ունեցած հաջողություններով եւս պարտական է Արա Աբրահամյանին: Նրանք համագործակցել են եւ ունեցել են համատեղ բիզնես, սակայն նրանց հարաբերությունները լարվել են, երբ Արա Աբրահամյանը հայտնաբերել է, որ իր գործընկերն անազնիվ եւ կեղտոտ ճանապարհով փողեր է լվանում: Աբրահամյանն այդ ամենից հետո խզել է գործընկերությունը եւ սառեցրել հարաբերությունները Գեւորգյանի հետ: Վերջինս էլ փորձելով վրեժխնդիր լինել Արա Աբրահամյանից, սին եւ դատարկ զրպարտանքներ է տարածում ՌԴ միության նախագահի հասցեին: 

«Ողջ հայությունը զայրացած է: Ռուբեն Գրիգորյանը ազգադավ պառակտիչ է, եւ քանի դեռ պաշտոնապես ներողություն չի խնդրել թե հայերի միության նախագահից, եւ թե ողջ միության հայությունից, թող պատրաստ լինի բիրտ արձագանքների եւ աննախադեպ քայլերի ՌԴ-ում ապրող հայերի կողմից»,- եզրափակեցին հայ համայնքի ներկայացուցիչները: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր