Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

20 փետ 2018 18:24

Աղմկոտ սպանության գործով իրեղեն ապացույցները չկան․«հետախուզվում են» դանակն ու պարկուճները

Աղմկոտ սպանության  գործով  իրեղեն ապացույցները չկան․«հետախուզվում են»  դանակն ու  պարկուճները2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով էական նշանակություն ունեցող իրեղեն ապացույցները չկան: Դատարանը նրանց երեկ հնարավորություն չունեցավ «հայտնաբերելու»:

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է:
Իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյաՄուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 
Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էրնաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւՉարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:
Նշենք, որ  նախորդ նիստին սույն գործով հետազոտվեցին գործում եղած ապացույցները եւս ըստ հաջորդականության այսօր պետք է հետազոտվեին ինչպես տուժողների հագուստները այնպես էլ՝ գործով էական նշանակություն ունեցող դանակը, «Մակարով» ատրճանակի փամփուշտներն ու պարկուճները, ինչպես նաեւ գաղտնալսումները: Ինչ վերաբերում է զենքին, ապա դա փորձագիտական կենտրոնում է:

Նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ համապատասխան կրիչներ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների լազերային սկավառակները եւ մի քանի փաթեթներ բերված չեն նիստերի դահլիճ: Դատավորն ասաց, որ նիստերի դահլիճ բերված իրեղեն ապացույցները կհետազոտեն, որից հետո ընդմիջում կհայտարարեն չբերված ապացույցների հարցը կարգավորելու համար:
Ապա հերթը հասավ էական նշանակություն ունեցող իրեղեն ապացույցներին՝ դանակին, պարկուճներին եւ սկավառակներին: Նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց՝ նշելով. «Փորձենք հայտնաբերել մյուս իրեղեն ապացույցները եւ ենթարկել զննության, պարզենք դրան ուղարկվե՞լ են դատարան, թե՝ ոչ»: Նշենք, որ այդ ապացույցները իրերի պահման սենյակում են, հետեւաբար, եթե դրանք այնտեղ լինեին, ապա հայտնաբերելը կլիներ մի քանի վայրկյանի խնդիր: Ընդմիջումը սակայն 10 րոպեից ավելի տեւեց՝ մոտ  կես ժամ, ինչից հետո դատավորը, դատավարության մասնակիցներին ասաց, թե ապացույցները կհետազոտվեն հաջորդ դատական նիստում: Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ այսօրվա դատական նիստը պետք է հետաձգել, քանի որ ժամը 15:00-ին դատարանը ծանրաբեռնված է մեկ այլ դատական նիստով (նկատենք, որ սույն նիստը վերսկսվեց 15:20-ին: Այնինչ այս գործով նախորդ դատական նիստի ավարտին դատավորը հայտնել էր, որ 14:00-ից հետո նշանակված դատական նիստ ունի, եւ կողմերի հետ համաձայնության եկել այս նիստն ընդմիջելու, նախապես նշանակված դատական նիստն «ինչ- որ կերպ ընդմիջելու», ապա այս նիստը վերստին շարունակելու մասին: Իսկ ահա Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ այսօր ժամը 15:00-ին դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ նշանակված որեւէ դատական նիստ չկար:

Թե ո՞ւր են անհետացել գործով էական նշանակություն ունեցեղ իրեղեն ապացույցները, պարզել չհաջողվեց: Բանն այն է, որ նրանց գտնվելու վայրի մասին ըստ էության տեղեկություն չուներ անգամ նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը, ուստի միակ ելքը նիստը հետաձգելն էր:
«Անհետացած» իրեղեն ապացույցների մեջ են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնասկավառակները։ Մասնավորապես գաղտնալսվել են Նորտաուսցի Ալիկն ու Չարբախցի Գեղամը:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 13-ին ժամը 14:30-ին:
Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այպսիսով՝ դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն: Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝   ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու  եղանակով:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր