Մայիսի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Հատակը ծակելով փորձել են լսողական սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում       Հայտնի են 2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը    

20 փետ 2018 21:40

Ինչու է անհրաժեշտ ամեն օր ալոէի հյութ խմել

 
Ալոէ վերայի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Իր հատկությունների շնորհիվ ալոէն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել:
Ալոէ վերայի հյութը հարուստ է վիտամին C-ով, ինչի շնորհիվ օգնում է ամրացնել իմունային համակարգը:
Բաղադրիչներ
ալոէ վերա
1 բաժակ ջուր
1 թեյի գդալ մեղր:
Պատրաստման եղանակը: Ալոէ վերայի ճյուղը լվացեք, առանձնացրեք հյութը, ավելացրեք մեկ բաժակ ջուր, ապա՝ մի փոքր մեղր:
Օգնում է ամրացնել մազարմատները: Ալոէ վերան օգնում է ամրացնել մազարմատները, խթանում է դրանց աճն ու փայլ հաղորդում մազերին:
Բաղադրիչներ
ալոէ վերա
1 թեյի գդալ նշի յուղ:
Օգտագործման եղանակը: Ալոէ վերայի միջուկը խառնեք նշի յուղի հետ, քսեք մազերին: Լավագույն արդյունքի հասնելու համար լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք, թողեք 20 րոպե: Մազերը լվացեք տաք ջրով:
Սնուցում է մաշկը: Ալոէ վերան խոնավեցնում է մաշկը, օգնում դանդաղեցնել դրա ծերացումը: Բացի այդ՝ ալոէի քիմիական բաղադրությունը թույլ է տալիս կանխարգելել պիգմենտային բծերի առաջացումը:
Բաղադրիչներ
90 մլ ալոէ վերայի հյութ
3 թեյի գդալ ջուր
5 թեյի գդալ ալկոհոլ:
Այս լոսյոնը քսեք մաշկին, 10 րոպե անց լվացեք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր