Մեզ թողեք մենք այդ ճանապարհով գնանք, մենք ձեր թշանամին ու մեր թշնամի չենք, մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք          Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը       Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում    

21 փետ 2018 10:15

Վարկ վերցրու, գնա սաունա. Արտոնյալ վարկ Ծառուկյանի շքեղ ժամանցի կենտրոնի այցելուներին. «ՀԺ»

Վարկ վերցրու, գնա սաունա. Արտոնյալ վարկ Ծառուկյանի շքեղ ժամանցի կենտրոնի այցելուներին. «ՀԺ»«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարկով հարսանիք, Նոր տարի եւ այլ տոնակատարություն իրականացնելու մասին լուրերն այլեւս չեն զարմացնում: Բանկերն արդեն վարկ են տրամադրում սաունայից, լողավազանից, սպա կենտրոնից եւ նմանատիպ այլ ծառայություններից օգտվելու համար:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի Խանջյան փողոցում գտնվող «MultiWellness» համալիրի ծառայություններից օգտվելու համար բանկերից մեկը արտոնյալ պայմաններով սպառողական վարկ է տրրամադրում: Բանկի աշխատակիցը տեղակայվել է ժամանցի եւ սպասարկման կենտրոնի տարածքում եւ սպասարկում է հաճախորդներին: Վարկը տրամադրում են տեղում, այսինքն՝ բանկ այցելել եւ հավելյալ «նեղություն» կրել պետք չէ: Վարկը տրամադրում են արտոնյալ պայմաններով՝ 0 տոկոս կանխավճար, 0 տոկոս տոկոսադրույք,, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում միայն անձնագիրն է ու սոցքարտը:

Պարզեցինք, որ վարկը տրամադրում են 1 տարով բաժանորդ դառնալու դեպքում: Տարեկան բաժանորդային վճարը սկսվում է 260 հազար դրամից եւ հասնում մինչեւ 650 հազար դրամի սահմանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր