Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

21 փետ 2018 13:50

Սովորություններ, որ կօգնեն հասնել հաջողության

Սովորություններ, որ կօգնեն հասնել հաջողությանՊատասխան տվեք ձեր բառերի համար
Եթե ինչ-որ մեկին պատմում եք ձեր պլանների մասին, իրականացրեք դրանք: Եվ հիշեք ամենակարևոր պայմանը՝ քիչ բառեր, շատ գործեր:

Ամեն օր լրացրեք օրագիրը
Գրեք թեկուզ մեկ նախադասություն ամեն օր: Օրագիր լրացնելը կօգնի ձեզ հավաքել մտքերը, ազատվել սթրեսից և հետևել սեփական պրոգրեսին:
 
Երբեք մի ստեք
Սուտը ծնում է նոր սուտ: Ժամանակի հետ դուք ինքներդ կխճճվեք ձեր ստերի սարդոստայնում:
 
Ժամանակ գտեք մոտ ընկերների համար
Հիշեք, որ դուք կարող եք ունենալ աշխարհի բոլոր փողերը, բայց եթե դուք դրանք  փոխել եք ձեր ընկերների հետ, ապա երբեք երջանիկ չեք լինի:
 
Մի մոռացեք ձեր հոբբիի մասին
Ձեր հետաքրքրությունները մի օր կարող են դառնալ ավելի մեծ մի բան: Եթե այն ձեզ իրոք դուր է գալիս, կատարելագործեք ձեր կարողությունները:
 
Զբաղվեք սպորտով
Գնացեք մարզադահլիճ, վազեք, հեծանիվ վարեք կամ զբաղվեք յոգայով: Կարևորը՝ եղեք ֆիզիկապես ակտիվ:
 
Շրջապատեք ձեզ մարդկանցով, ովքեր արդեն հասել են ձեր նպատակին
Եթե ձեզ դուր չի գալիս ձեր կյանքը, ուշադիր նայեք այն մարդկանց, ում հետ շատ երկար ժամանակ եք անցկացնում: Մեծ է հավանականությունը, որ նրանք ավելի շատ բողոքում են և չեն գործում: Շրջապատը լրջորեն ազդում է ձեր պահվածքի վրա:
 
Կարդացեք
Սոցիալական ցանցերի նորությունների պատը չի համարվում կարդալ: Կարդացեք գրքեր, որքան հնարավոր է, շատ:
 
Կոնկրետացրեք ձեր նպատակները
Նպատակներն իրագործելուց առաջ պլանավորեք ձեր քայլերը: Հաջողության հասնելու համար ձեր առաջ դրեք կոնկրետ նպատակներ, հստակեցրեք ժամկետներն ու պլանավորեք ամեն ինչ մանրամասնորեն:
 
Միայնակ մի կերեք
Ճաշի և ընթրիքի ժամանակ շփվեք նոր մարդկանց հետ: Ընտրեք այնպիսի մարդկանց, ում հետ կցանկանաք փոխանակվել փորձով և ումից նոր բան կսովորեք:
 
Ներկայանալի տեսք ունեցեք
Եթե դուք գոհ եք ձեր արտաքին տեսքից, ապա դուք կհաջողեք: Դուք կզգաք ձեզ ավելի վստահ և վստահություն կներշնչեք նաև մյուսներին:
 
Մեդիտացիա արեք և շատ մտածեք
Դուք չեք կարող միշտ շատ պրոդուկտիվ լինել: Ժամանակ հատկացրեք կյանքի մասին մտածելու համար: Առանց դրա դուք չեք կարող սովորել կյանքի դասերը:

Սովորեցրեք ուրիշներին
Անգամ, եթե դուք ձեզ դեռ չեք համարում մասնագետ, կիսվեք մյուսների հետ ձեր գիտելիքներով: Ուրիշներին ինչ-որ բան բացատրելիս դուք ավելին կստանաք և ավելի լավ կհիշեք:
 
Զվարճացեք
Ե՞րբ եք դուք վերջին անգամ եղել լողափում: Ե՞րբ եք վերջին անգամ իրոք խենթություն արել: Ե՞րբ  եք վերջին անգամ ժամանակ հատկացրել ձեր հետաքրքրություններին: Միշտ արթուն պահեք ձեր միջի երեխային և թույլ տվեք ինքներդ ձեզ զվարճանալ:
 
Ճիշտ սնվեք
Դուք այն եք, ինչ դուք ուտում եք: Աշխատեք սնվել բալանսավորված և ճիշտ՝ ձեր իսկ առողջության համար:
 
Շփվեք տարբեր տարիքի մարդկանց հետ
Ձեր շրջապատում պետք է լինեն և՛ ձեզնից մեծ, և՛ փոքր մարդիկ: Դրա շնորհիվ դուք կարող եք նայել խնդիրներին տարբեր կողմերից:
 
Մոտ եղեք արվեստին
Ոգեշնչումը չի գա, եթե ամբողջ օրը նստեք աշխատանքային սեղանի առաջ: Այցելեք թանգարաններ, համերգներ, թատրոն և կինո: Դուրս եկեք տնից և գտեք ոգեշնչում:
 
Արթնացեք այն ժամանակ, երբ մտածել եք
Եթե կարգավորել եք զարթուցիչը, ապա խոստացեք ձեզ արթնանալ այն ժամանակ, երբ որոշել եք:
 
Ամենակարևոր նպատակն ասացեք բարձրաձայն
Գրի առեք բոլոր նպատակները, որոնց ուզում եք հասնել, և կարդացեք դրանք առավոտյան և քնելիս: Բարձրաձայնեք ձեր երազանքը և լսելի դարձրեք այն ամբողջ աշխարհին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր